Հայկական Կարմիր խաչի ընկերությունը արձագանքում է Գորիսի հյուրատներում տեղավորված արցախցի երեխաների կարիքներին

26.12.2022 11:38
876

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ որպես աջակցող կառույց Կառավարությանը մարդասիրական ոլորտում, շարունակում է արձագանքել դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով Սյունիքի մարզի Գորիս քաղաքի 8 հյուրատներում տեղավորված շուրջ 50 երեխաների մարդասիրական կարիքներին՝  համագործակցելով Սյունիքի մարզպետարանի և Գորիսի համայնքապետարանի հետ:

Հայկական Կարմիր խաչի ընկերության հոգեբանները և հատուկ պատրաստվածություն անցած կամավորները, ըստ Երեխաների դիմակայունության բարձրացման Կարմիր խաչի միջազգային մոդելի, աշխատում են երեխաների հետ՝ կազմակերպելով հատուկ խմբային միջոցառումներ, որոնք ներառում են զրույցներ, ընթերցանություն, ինտերակտիվ խաղեր, սթրեսի կառավարման հմտությունների փոխանցում, ինչը նպաստում է սթրեսի թեթևացմանը և առօրյա ժամանցի ապահովմանը:

Երեխաների համար կազակերպվել են նաև առաջին օգնության դասեր, ավազաթերապիայի սեանսներ, այցելություն Գորիսի արվեստի դպրոց, ղափամայի պատրաստում և թեյախմություն։

ՀԿԽԸ-ն սերտորեն համագործակցում է Սյունիքի մարզպետարանի հետ՝ հետագա արձագանքը խիստ կարիքի վրա հիմնված կազմակերպելու համար:

https://www.1lurer.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40