««Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոն» ՀԿ

03.12.2013 14:53
3971

Նոյեմբերի 21-ին ««Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոն» ՀԿ-ն ամփոփեց կարիերայի պլանավորման եւ զարգացման կենտրոնի կատարած աշխատանքը: Ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդության շրջանում այնպիսի միջոցառումների իրականացմանը, ինչպիսիք են՝ հանդիպումներ գործատուների հետ, մասնագիտական կողմնորոշմանը նպաստող բանավեճեր: Արդյունքը եղավ այն, որ յուրաքանչյուրը քիչ թե շատ կկարողանա առավել արդյունավետ պլանավորել եւ զարգացնել իր կարիերան:

Ծրագրի շրջանակներում եղան մի շարք հանդիպումներ ու քննարկումներ, որոնք միջոցառման հենց սկզբում ցուցադրվեցին էկրանի վրա: Երեխաների հետ հանդիպեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակից Սամվել Մկրտչյանը, ԵԱՀԿ-ի տնտեսական եւ բնապահպանական ծրագրերի պատասխանատու Թոմաս Դեմսկուն, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժիշկ-թերապեւտ Գրետա Սարգսյանը եւ այլք: Հանդիպում եղավ նաեւ «Սյունյաց երկիր» թերթի աշխատակցի հետ:

««Ծիածան» ԱԿԿ» ՀԿ-ի նախագահ Ս.Մարտիրոսյանը շնորհավորեց իր սաներին եւ ընդգծեց հետեւյալ միտքը. «Երիտասարդների հետ աշխատանքում առավել շեշտադրվում է անհատի մասնագիտական եւ քաղաքացիական կարողությունների զարգացումը, որի նպատակն է օժանդակել նրանց շարունակականության ապահովմանը` մի կողմից ՝ որպես մասնագետի, մյուս կողմից՝ հասարակության անդամի: Ես հավատում եմ, որ այն գաղափարները, որոնք ուսուցանվեցին այստեղ, երիտասարդների սեփականությունն են դառնալու»:

Երեխաներն ստացան վկայագրեր, իսկ դասընթացավարներն արժանացան պատվոգրերի: Դասընթացի մասնակիցներն իրենց շնորհակալական խոսքն ուղղեցին տիկին Մարտիրոսյանին: Անի Շահնազարյանը, ով N1 դպրոցի աշակերտուհի է, հետեւյալն ասաց. «Մասնագիտական կողմնորոշման խնդիրն առավել քան կարեւոր է մարզերում ապրող երիտասարդների համար: Նրանք կարիք ունեն կարիերայի պլանավորման վերաբերյալ արդիական տեղեկատվության: Կենտրոնը նպաստում է մեզ այդ հարցում»: Իսկ Արեն Դավթյանը հավելեց. «Ես այստեղ հնարավորություն ստացա մանրամասն ուսումնասիրելու այն մասնագիտությունը, որն ընտրել եմ եւ որում ես ցանկանում եմ կերտել իմ կարիերան: Ստացա կարեւոր գիտելիքներ, որոնք ինձ անհրաժեշտ կլինեն իմ հետագա ուղին կերտելու գործում»:

Հուսով ենք, որ այս ամենը շարունակական բնույթ կկրի…

ՄԱՆԵ ԴԱՎԹՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40