Հայկական կողմին է անցել մի դիրք, որով անցնում է ադրբեջանական մյուս դիրքերի ճանապարհը, որը ՀՀ Զու-ի համար տեսադաշտ է բացում դեպի Աղդամ. ՊՆ փորձագետ

15.07.2020 14:22
4057

Հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ Ադրբեջանի սահմանապահ զորքերը պարզել են, որ դիրքերից մեկը այլևս իրենցը չէ, InfoPort.am-ի հետ զրույցում վերլուծելով սահմանային իրադարձությունները, ասաց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը։

Մեր հարցին, թե արդյոք դա իրենից ռազմավարական նշանակության դիրք է ներկայացնում, Գրիգորյանը պատասխանեց․ «Այո, շատ կարևոր դիրք է: Այն մեր վերահսկողության տակ անցնելով ապահովում է մեր բնակավայրերը հրաձգային զենքերի կրակից, իսկ մեր կողմից տեսադաշտ է բացվում դեպի ադրբեջանական Աղդամ բնակավայր»։

Բացի այդ, ադրբեջանական այլ դիրքերի ճանապարհը, ըստ փորձագետի, հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող այս դիրքով է անցնելու։

«Փաստացի կամ պետք է նոր ճանապարհ գտնեն, կամ էլ իրենց դիրքերը հետ քաշեն», - հավելեց փորձագետը։

Փորձագետ Արկադի Գրիգորյանը դժվարացավ ասել, թե ինչ նպատակ են ունեցել ադրբեջանցի սահմանապահները մեքենայով մուտք գործելով հայկական տարածք և հավելեց․ «Նրանց մոտիվացիան ես չեմ կարող իմանալ, բայց ես կարող եմ կարծիք հայտնել, որ իրենց համար ուղղակի անակնկալ է եղել, որ այդ դիրքն իրենցը չէ, քանի որ մշտապես կարողացել են այդ դիրք բարձրանալ։ Հանկարծակիի են եկել պարզապես։ Իրականությունն այն է, որ մենք մի քանի օր առաջ նախապես զբաղեցրած ենք եղել այդ դիրքը, իսկ նրանք այդ փաստից հանկարծակիի են եկել։ Թե հիմա իրենք մոլորվել էին իրոք, թե նպատակային են եկել այդ դիրք, թե նպատակային մյուս դիրքեր են ուզեցել գնալ այդ վերահսկվող ճանապարհով, չեմ կարող ասել»։

Ինչո՞ւ սկսեց ադրբեջանական կողմը հարձակումը հարցին, ռազմական փորձագեն ի պատասխան նկատեց, որ իրենց համար շոկային է եղել ռազմավարական նշանակություն ունեցող դիրքի՝ իրենց վերահսկողությունից դուրս գտնվելու հանգամանքը․

«Նրանց համար փաստացի շոկային է եղել, որ այդ դիրքը այլևս իրենց վերահսկողության տակ չէ, իսկ այդ դեպքում ներքևի օղակի հրամանատարական կազմը փաստի առաջ է կանգնել՝ կամ պետք է վերադասին զեկուցի, կամ իր միջոցներով խնդիրը լուծի։ Մենք լավ գիտենք, որ նույն սահմանապահ զորքն է այդտեղ հերթապահություն իրականացնում, իսկ սահմանապահ զորքերի գլխին սև մութ ամպեր են կուտակված վերջերս։ Հավանաբար տեղեկանալով ինքը փորձել է ինքնուրույն հարցին լուծում գտնել։ Բայց ինչպես տեսնում ենք, չի ստացվել»։ Ռազմական փորձագետը նկատեց, որ ճիշտ է՝ ադրբեջանական կողմը բոլոր հնարավոր միջոցներով հարվածներ է կիրառել հայկական կողմի ուղղությամբ, բայց նաև պնդեց․ «Հայկական կողմի հարվածներն ավելի ցավոտ են»։

Նկատենք, որ Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է 11 կորուստի մասին, որոնց թվում են հրետանու պետ Իլհամ Միրզոևը, 3-րդ կորպուսի շտաբի պետ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը, մայորներ՝ Ահմեդով Նամիք Հաջանօղլուն, Նովրուզով Անար Գյուլվերդիօղլուն, ենթասպաներ՝ Զեյնալլը Իլգար Այազ օղլուն, Բաբաև Յաշար Վասիֆօղլուն և պայմանագրային զինծառայող Մուսթաֆազադե Էլչին Արիֆօղլուն։

infoport.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40