Հայկական կողմը պետք է կարողանա գտնել միջանկյալ տարբերակ՝ ստեղծված փակուղային վիճակից դուրս գալու համար. ԼՀԿ

09.03.2019 23:12
1151

Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են հայտարարություն, որում մանրամասն անդրադառնալով բանակցային գործընթացին՝ հանդես են եկել մեզ համար մտահոգիչ ձեւակերպումներով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

Ակնհայտ է, որ հայտարարության այս հատվածը գրեթե ուղիղ պատասխանն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը բանակցային ձեւաչափ վերադարձնելու մասին հայտարարությանը։

Փաստորեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ վարչապետի՝ փաստարկված ու հիմնավոր այդ հայտարարությունը դիտարկում են որպես բանակցային գործընթացի շարունակականության նախապայման եւ անընդունելի համարում այն։ Ստացվում է, որ այս հայտարարությունից հետո կա՛մ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարվի իր իսկ հռչակած արդարացի նպատակադրումից, կա՛մ բանակցային գործընթացին մասնակցությունից։

Դիվանագիտությունը, սակայն, ծայրահեղություններ չի սիրում, եւ մեր արտաքին քաղաքականությունն իրականացնողները պետք է կարողանան գտնել միջանկյալ տարբերակ՝ ստեղծված փակուղային վիճակից դուրս գալու համար։ Անթույլատրելի է հրաժարումը ինչպես բանակցային գործընթացից, այնպես էլ Արցախը բանակցային կողմ դարձնելու արդարացի պահանջից։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, ի տարբերություն նման ձեւաչափի նախկին փաստաթղթերի, նաեւ բավական մանրամասն ներկայացված են բանակցային գործընթացի հիմնական սկզբունքները, որոնք ըստ էության Մադրիդյան տարբերակի բաղադրիչներն են։

Ուշագրավ են ոչ այնքան այդ սկզբունքները, որքան համանախագահների հայտարարության մեջ դրանց հիշատակումն ինքնին։ Այս սկզբունքների ներկայացումը որոշակիորեն հակասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ներկայիս իշխանությունը չի կիսում նախկին եւ ոչ մի իշխանության մոտեցումները բանակցային գործընթացի վերաբերյալ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը կարծես յուրատեսակ հիշեցում է, որ բանակցություններն այդուհանդերձ ընթանում են նշված սկզբունքների շրջանակում։

news.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01