Հայկական պարեր՝ հունական բեմում

10.07.2015 16:27
3785

Հունաստանի Սալոնիկ քաղաքում Ադրբեջանի, Ուկրաինայի, Սերբիայի եւ տեղի պարային խմբերի կողքին ազգային ավանդական եւ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված պարեր ներկայացրին  Սիսիանի «Գրանդ» եւ Մասիսի «Տավրոս» պարային խմբերը:

«Սիոֆ ավանդական պարերի» կազմակերպության նախաձեռնությամբ եւ «Հայ-Արտ» հայ-կանադական պրոդյուսերական կենտրոնի աջակցությամբ հուլիսի 8-ին եւ 9-ին նրանք մասնակցեցին կազմակերպված ավանդական պարերի միջազգային փառատոնին:

Ներկաներին արտասվելու չափ հուզել էր «Գրանդ» պարային համույթի «Մեկ դար» վերնագրված պար-բեմականացումը, որը ներկայացնում էր հայի՝ 100 տարի առաջ ապրած ցավը:
Սիսիանի «Գրանդ» պարային ակումբի սաները «Մեկ դար» վերնագրված պար-բեմականացման միջոցով հույն հասարակությանը ներկայացրին 100 տարի առաջ խաղաղ ու ստեղծագործ կյանքով ապրող ու արարող, սեփական երկիր շենացնող հայ ժողովրդի կյանքը, որը խաթարվեց թուրքի ոճրագործ ձեռքով: «Փորձել էինք պարի միջոցով ներկայացնել, թե 100 տարի առաջ ինչ կատարվեց քրիստոնյա մեր ազգի հետ: Պարի սկզբնամասում հայ կանայք հաց են թխում, թել մանում, երեխաների դաստիարակությամբ զբաղվում, խոտ հնձում, արտ ցանում... Հետո ջարդերի, կոտորածի մասին լուրը հասնում է խաղաղ բնակչությանը, եւ խուճապ է սկսվում, - ասում է «Գրանդ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Արման Դավթյանը: - Պարի երկրորդ հատվածում արդեն հայի վերածննդի պահն է բեմականացված: Դատելով հանդիսատեսի հուզմունքից եւ հոտնկայս ծափահարություններից՝ կարելի է ասել, որ բեմականացումը միանշանակ հասանելի էր հանդիսատեսին»:

Մասիս քաղաքը ներկայացնում էր 23-ամյա հարուստ պատմություն ունեցող «Տավրոս» ազգագրական պարի համույթը: Ազգային ավանդական պարեր ու ժողովրդական երգեր ներկայացրին: «Աշխատեցինք մեր ավանդական պարերով ու երգերով հաճույք պատճառել մեր դարավոր հույն բարեկամներին, կարծում եմ՝ տեղացի հայերին եւ հույներին որոշակի հոգեւոր սնունդ փոխանցեցինք», - նշում է «Տավրոս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Պողոսյանը:

«Մեր երկու կոլեկտիվն այնպես ներկայացավ, որ մենք առաջին իսկ օրվանից բոլորի ուշադրության կենտրոնում էինք: Ավանդական պարերի միջազգային փառատոնի կազմակերպիչները օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին եւս այսօրինակ փառատոնին մասնակցելու հրավեր կուղարկեն Հայաստան: Փառք ու պատիվ մեր երեխաներին, ովքեր կարողացան շատ պատշաճ կերպով ներկայացնել հայկական պարը, հայ մշակույթը», - ասում է «Հայ-Արտ» հայ-կանադական պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Արսեն Ավետիսյանը:

Մրցանակ եւ մասնակցության պատվոգիր ստացան բոլոր մասնակիցները:

Հայաստանը ներկայացնող պարային խմբերի ներկայացուցիչները մի քանի օր Հունաստանի ծովափնյա վայրերում հանգստանալու հնարավորություն ունեցան:

ԱՐՄԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01