Հայկական վիրտուալ համալսարան, որտեղ հայերեն են սովորում առցանց

21.11.2018 12:26
1262

Առցանց կրթության գաղափարը վերջին տասնամյակում լայն տարածում է ստացել: Սիլիկոնի հովտում այս գաղափարն իրագործվել է նաեւ հայոց լեզու, պատմություն եւ մշակույթ սովորելու համար՝ Հայկական վիրտուալ համալսարանի միջոցով, պատմում է Ամերիկյան Synopsys խոշոր ընկերության գլխավոր ճարտարապետ եւ Synopsys-Armenia ընկերության նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը, ով համալսարանի հիմնադիրներից է.

«Սա ինձ համար հետաքրքրական էր, քանի որ իմ տեխնոլոգիայի ոլորտի աշխատանքը եւ իմ ազգային գիծը իրական միավորում էր»:

Զորյանի խոսքով, տարիներ առաջ որպես անհատներին առցանց կրթելու գաղափար սկսված Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագիծն այսօր օգնել է ավելի քան 22 հազար անձանց սովորել հայերեն եւ ծանոթանալ հայոց պատմությանն եւ մշակույթին: Ունեն նույնիսկ շախմատի դասեր:

«Այս անձանց 10 տոկոսը հայեր չեն: Հայերի հետ կապ ունեն ընտանեկան, գործի, հետաքրքրությունների պատճառով: 90 տոկոսը հայեր են՝ 97 երկրներից»:

ԱՄՆ-ում հիմնադրված Հայկական վիրտուալ համալսարանն օգնում է հատկապես փոքր հայ համայնքներ ունեցող երկրներում բնակվող հայերին, ովքեր ցանկանում են, որ իրենց երեխաները ծանոթ լինեն հայ մշակույթին.

«Մեր նպատակը մեր լեզուն, մշակույթը, պատմությունը տարածելն է այնտեղ, որտեղ այն հասանելի չէ, որտեղ դպրոցներ չկան եւ միջոցներ չունեն՝ Վենեսուելայից մինչեւ Հոնկոնգ: Եվ մենք կարող ենք իրենց հասնել ինտերնետի միջոցով»:

Այսօր համալսարանն առաջարկում է հայոց լեզվի, ինչպես նաեւ պատմության եւ մշակույթի դասընթացներ յոթ լեզուներով՝ արեւելահայերենից եւ արեւմտահայերենից մինչեւ անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն եւ թուրքերեն: Ամենափոքրերը կարող են դասընթացներին մասնակցել մեծերի հսկողությամբ՝ որպեսզի կարգապահությունը չտուժի, իսկ 16-ից բարձր տարիք ունեցող բոլոր ցանկացողները կարող են ստանալ անհատական դասընթացներ կամ մասնակցել ընդհանուր դասերին՝ առցանց:

Արդյունքում, Երվանդ Զորյանի խոսքով, ոչ միայն տարածվում է հայերենը, այլեւ մարդիկ կարող են ընկերանալ աշխարհի հակառակ կողմում գտնվող համադասարանցիների հետ՝ ստեղծելով լայն ցանց:

amerikayidzayn.com

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01