«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության շնորհավորանքն՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

01.01.2021 19:34
3886

Ազգապա՛հ Հայեր

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության և անձամբ իմ անունից՝ ջերմորեն շնորհավորում եմ Ձեր և Ձեր ընտանիքների Ամանորն ու Սուրբ Ծնունդը` Ձեր սրբալույս օջախներին մաղթելով անմար կրակ ու ջերմություն, Ձեր սպասելիքներին` արարչական օրհնանք և շնորհ, անսասան ու միասնական Քրիստոնեական հավատք, հայոց ազգին տրված դարավոր ժառանգությանը տեր լինելու և այն Ձեր զավակներին փոխանցելու քաջություն ու վճռականություն:

Առանձնահատուկ շնորհավորում եմ Աստվածային բարձրավանդակի` Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանած ու նահատակված հերոս հայորդիների ընտանիքներին և նույն սահմաններն անառիկ պահող ու անտրտունջ պաշտպանող հայոց հաղթարի զինվորականներին ու նրանց ընտանիքներին` մաղթելով նրանց հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի:

Մենք` հայրենատիրության ճանապարհով անցնող հայոց ազգի զավակներս, մեկ զգայուն սիրտ ունենք, այն է` Հայաստան-Արցախ-Սփյուռք, որը, բազում փորձությունների միջով անցնելով, այսօր էլ ներդաշնակ տրոփում է մեր բոլորի կրծքում:

Արժանի՛ լինենք հայոց ազգային բանակի զինվորականների անպարտելիության ոգու հավերժությանը:

Արժանի՛ լինենք մեր մայրերի սիրուն, մեր հայրերի վստահությանն ու մեր իմաստուն գենի անկասելի առաջընթացին:

Մենք հավատո՛ւմ ենք Հայաստանի պայծառ ապագային, մեր անկախ պետականության առաջընթացին և զարգացմանը, հայոց բանակի և հայ ժողովրդի նորանոր հերոսական ձեռքբերումներին:

Մենք վստահո՛ւմ ենք քեզ, հաղթապա՛նծ ժողովուրդ հայոց, որ դու եղել և մնում ես քո հզոր կամքի և միասնականության տերը, հայոց հայրենիքի անպարտելի ուժը:

Միշտ պետք է գիտակցել, որ Հայաստանն ավելին է, քան մենք բոլորս:

Միշտ պետք է գիտակցել, որ հայոց ազգային պետականության կառուցումը պետք է լինի յուրաքանչյուր հայի երդումը:

Միշտ պետք է գիտակցել, որ մենք՝ հայերս, սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև` անընդհատ հզորացնել հայկական բարձրավանդակը` կառուցելով Քրիստոնյա, միասնական և ուժեղ Հայաստան, իսկ Քրիստոնյա, միասնական և ուժեղ Հայաստանի բնակիչը պետք է լինի հայրենատեր, օրինապաշտ, աշխատասեր, պատասխանատու և հավատք ունեցող քաղաքացի:

Փա՜ռք հայոց անկախության համար պայքարի ելած մեր հերոսական ժողովրդին:

Փա՜ռք հայոց սահմաններն անառիկ պահող հայոց ազգային բանակին:

Խոնարհում՝ հայրենիքի պաշտպանության համար մարտիրոսված հերոսների հիշատակի առջև:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում հայոց հողի ուժն ու առատությունը, մեր անխախտ լեռների համառությունն ու խրոխտությունը և մեր արիակամ հերոսների անդավաճան ոգու ուժը:

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ, Հայաստանաշե՛ն Հայեր:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»

կուսակցություն Նախագահ՝ Խաչիկ Ասրյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40