«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ. ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցությունը շնորհավորում է «Սյունյաց երկիր» թերթին

01.10.2018 12:02
1389

Անձամբ իմ եւ «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության նախագահության անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Ձեր աշխատակազմին՝ անպարտելի Սյունյաց աշխարհի սուրբ հողում ծնունդ առած, պատվախնդիր սյունեցիների ամենօրյա հոգսերով ապրող, սյունիքաշինությամբ տարված, սյունեցիների համար պաշտոնաթերթ դարձած «Սյունյաց երկրին»՝  ծննդյան 15-րդ տարեդարձի առթիվ:

Իսկապես, «Սյունյաց երկիր»-ը ոչ թե 15 տարեկան է, այլ 150, 1500…, որովհետեւ միակն է, որ միշտ գնահատել եւ վեր է հանել ու նորօրյա սերնդին մատուցել ինչպես Սյունյաց անարատ հողում արարած Սուրբ Գրիգոր Տաթեւացու, հայ արձակի նահապետ Ակսել Բակունցի, աշխարհահռչակ պատմաբան եւ բանասեր Նիկողայոս Ադոնցի, մեծ քնարերգու Համո Սահյանի, Ամենայն հայոց գուսան Աշոտի, մեծ սյունեցի Սերո Խանզադյանի անունները, այնպես էլ Սյունիքի ողջ տարածաշրջանի խնդիրները, ձեռքբերումներն ու բացթողումները:

Բնականաբար, անգնահատելի է «Սյունյաց երկիր» թերթի հայր ծնողը դարձած, հայածին Սամվել Սյունեցի-Ալեքսանյանի կեսդարյա հայրենակերտ եւ սյունիքանպաստ գործունեությունը: 

Սամվե՛լ Սյունեցի, Դո՛ւք եք անաչառության, միայն եւ միայն ճշմարտության քարոզչության ու ճշմարտությունը խիզախորեն ներկայացնող, արդարության եւ ճշմարտության  անձնագիր ունեցող լավագույն առաջամարտիկներից մեկը:

Կրկին շնորհավորելով Ձեր  զավակի՝«Սյունյաց երկիր» թերթի 15-րդ տարեդարձը, մաղթում եմ Ձեզ հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի:

Աստված պահպանի Ձեզ եւ Ձեր ընտանիքը:

Աստված պահպանի Հայաստանը, Արցախը, Սփյուռքը եւ հայոց սուրբ հողը:

Հարգանքով՝ 

«Հայոց արծիվներ. միասնական Հայաստան»

կուսակցության նախագահ Խաչիկ Մայիսի Ասրյան


ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40