«Քառօրյան քայքայեց կյանքս». Արցախում ապրող բազմանդամ ընտանիքն օգնության կարիք ունի

13.04.2019 22:30
1265

Արցախի Ճարտար քաղաքում ապրող 27–ամյա Անուշի, պայմանագրային զինծառայող ամուսնու ու 4 մանկահասակ երեխաների կյանքն ապրիլյան պատերազմից հետո հիմնովին փոխվել է. երիտասարդ տղամարդը 2–րդ կարգի հաշմանդամ է դարձել, ինչի հետեւանքով ընտանիքը զրկվել է հիմնական եկամուտից։

NEWS.am–ի նկարահանող խմբին Անուշը դիմավորում է ջերմությամբ, ժպիտը դեմքին, նեղվում է, չգիտի՝ արժի արդյոք տեսախցիկի առջեւ խոսել խնդիրների մասին, թե ոչ։ Անուշն ամուսնացել է դպրոցն ավարտելուց հետո, ամուսինը երկկողմանի ծնողազուրկ է, ապրում են Անուշի հայրական տանը։

«Ունեմ 4 երեխա, քրոջս 3.5 տարեկան երեխան էլ է իմ խնամքի տակ։ Պայմանների մասին չգիտեմ՝ ոնց պատմեմ, լավ կլիներ, որ ապրիլյան պատերազմը չլիներ... ամուսնացել ենք առանց որեւէ մեկի օգնության, ապրում էինք, ստեղծում էինք, ամուսինն էլ պայմանագրային զինծառայող էր, ոչինչ, ապրում էինք, բայց ապրիլյանի ժամանակ հիվանդացավ, 2–րդ կարգի հաշմանդամ դարձավ, հիմա չի աշխատում, հոգեբուժարանում է հաշվառված»,– պատմում է Անուշը։

Բազմանդամ ընտանիքն ապրում է նպաստով, Անուշն էլ աշխատել չի կարողանում, քանի որ 5 մանկահասակ երեխա ներկայումս իր խնամքի տակ է, ինքն էլ օգնող չունի։ Ասում է՝ ծնվել է պատերազմի ժամանակ եւ 27 տարի անց չավարտված պատերազմն իր կյանքը պարզապես փչացրել է. «Ապրիլյան պատերազմը, ճիշտն ասած, քայքայել է իմ կյանքը, փորձում ենք հաղթահարել, հույսով ենք ապրում, փորձում եմ ժպտալ, որ երեխաներս էլ ուրախ մեծանան։ Չարչարվում եմ, որ երեխեքս կուշտ մեծանան, մեր ապագան են, շատ եմ ուզում, որ իմ երեխաներն էս կյանքում մի բանի հասնեն։ Հույսս երեխեքս են»։

Առողջական խնդիրներ նաեւ Անուշն ունի։ Չնայած այսքան խնդիրներին ու դժվարություններին՝ երիտասարդ կինը հույսը չի կորցնում եւ վստահ է, որ մի օր հաղթահարելու են բոլոր դժվարությունները։



ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40