«Հայոց արծիվների» հերթական այցը Վայք քաղաքում տեղակայված պաշտպանության նախարարության N զորամաս

16.02.2017 17:33
1952

Հայոց ազգային բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության խորհուրդը՝ կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, հյուրընկալվել էր Վայք քաղաքում տեղակայված ՊՆ N զորամասում՝ սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին հայոց ազգային բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առիթով շնորհավորելու համար: Տոնական միջոցառման ժամանակ հնչեցին շնորհավորական ելույթներ: Իր ելույթում Խաչիկ Ասրյանը մասնավորապես ասաց. «Հարգարժա՛ն պատգամավոր Աշոտ Արսենյան, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյան, պաշտպանության նախարարության 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյան, զորամասի հրամանատար, գնդապետ Արծվիկ Գրիգորյան, ազգապա՛հ զինվորականներ, քրիստոսապա՛շտ հայեր, Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող անպարտելի հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է հայոց ազգային բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը: Ազգային բանակ, որը կազմավորվեց հայ ազգային-ազատագրական պայքարի թոհուբոհի մեջ ծնված Արցախյան փառավոր հերոսամարտի ընթացքում, ազգային բանակ, որի կայացման եւ հզորացման գործում բացառիկ ներդրում ունեցան եւ ունեն ինչպես նահատակված, այնպես էլ կենդանի հերոսները… Փա՛ռք ու պատիվ նրանց եւ ձեզ՝ հայրենապա՛հ զինվորականներ: «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության խորհրդի եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ բոլորիդ՝ հայոց ազգային բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ: Լեռնահայաստանի հերոսամարտը հաղթանակած զորավար Գարեգին Նժդեհը պատգամում էր. «Բավական չէ հայոց ազգի զավակը լինել, պետք է նաեւ նրա հրաշունչ զինվորը լինել»: Դո՛ւք եք այդ հրաշունչ զինվորը, զորավար Գարեգին Նժդեհի արժանավո՛ր զավակներ: Այո՛, դո՛ւք եք, որովհետեւ, դո՛ւք եք արտաքին վտանգների ժամանակ ձեռքներդ դնելու խղճներիդ եւ ասելու. «Ես քո կենդանի սուրն եմ, հայրենի՛ք, որ քեզ հաղթություն պիտի բերի, եւ այդ հաղթությունը դուք եք բերելու ձեր ընտանիքի, զորամասի, հայրենիքի համար»: Հայրենապա՛շտ զինվորականներ, միշտ գիտակցե՛ք, որ դուք անընդհատ գտնվել եւ գտնվում եք հայոց նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում, միշտ գիտակցե՛ք, որ դո՛ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին եւ զինվորը: Միշտ գիտակցե՛ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած են հինավուրց եւ քրիստոնյա հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդները, ի դեմս՝ խառնածին ցեղերի արդյունքում ձեւավորված-հորինված Ադրբեջանի՝ սուլթանիզմով տառապող ղեկավարների, իսկ ձեր թիկունքին են ամեն օր ձեզ փառաբանող եւ ձեզ սպասող արժանապատիվ ձեր ծնողները: Միշտ գիտակցե՛ք, որ հայն ունի երկու հավատք՝ Աստված եւ Հայաստան, ու թո՛ղ Աստված եւ Հայաստանը միշտ լինեն ձեր արյան մեջ, ձեր սրտերում ու ուղեղներում:

Աստված պահպանի ձեզ եւ ձեր ընտանիքներին:

Աստված պահպանի Հայաստանին, Արցախին եւ Սփյուռքին:

Կեցցե՛ք դուք:

Կեցցե՛ հայոց ազգային բանակը»:

Խաչիկ Ասրյանը «Լեռնահայաստանի արծիվ» ոսկյա հուշամեդալով պարգեւատրեց Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Արսենյանին, կազմակերպության հիմնադիր անդամ Սամվել Խաչատրյանին, N զորամասի հրամանատար, գնդապետ Արծվիկ Գրիգորյանին եւ զորամասի սպաներին: Թանկարժեք նվերներով պարգեւատրվեցին Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Արսենյանը, ՊՆ 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, զորամասի հրամանատարի բոլոր տեղակալները, մի շարք սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, զինվորներ, պայմանագրային զինծառայողներ:

Խաչիկ Ասրյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջերմուկ Գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանին՝ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության խորհրդի կողմից կազմակերպված ռազմահայրենասիրական միջոցառմանն աջակցելու համար:

«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության
տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24