«Հայոց արծիվները» հարազատ են Սյունիքին, քանի որ այն սկիզբ է առնում Սյունյաց լեռնաշխարհից

10.03.2017 15:05
2155

2017թ. մարտի 4-ին մայրաքաղաքի «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում տեղի ունեցավ հանդիսություն՝ նվիրված «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ծննդյան եւ գործունեության 14-րդ տարեդարձին:

ՀՀ պետական հիմնի հնչյունների ներքո մեկնարկած հանդիսավոր միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանած ու նահատակված քաջերի հիշատակը:

Այնուհետեւ ներկայացվեց «Հայոց արծիվներ»-ի անցած ուղին՝ փաստավավերագրական ֆիլմի միջոցով, որ կրում էր «Ազգ, հայրենիք, պետականություն» խորագիրը:

«Հայոց արծիվներ» կազմակերպության ծննդյան եւ գործունեության 14-րդ տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձ էր հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, որն ընթերցեց ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը:

ՀՀ նախագահը, միաժամանակ, պետական պարգեւով եւ շնորհակալագրով պարգեւատրել էր կազմակերպության խորհրդի մի քանի անդամի:

Կազմակերպության մի խումբ ներկայացուցիչների հուշամեդալով ու շնորհակալագրով պարգեւատրել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Հայոց արծիվներ»-ազգային բանակ կապը եղել եւ մնում է կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններից մեկը: Այդ հանգամանքը հաշվի առնելով է, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կազմակերպության մի խումբ անդամների պարգեւատրել էր ՀՀ ՊՆ մեդալներով, որը խրախուսվածներին հանձնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

«Հայոց արծիվներ»-ի ծննդյան եւ գործունեության 14-րդ տարեդարձի առթիվ պարգեւատրումներ էին կատարել նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը. պարգեւները հանձնեց Խաչիկ Ասրյանը:

Արցախի Հանրապետության «Մայրություն» հասարակական կազմակերպության նախագահ Հասմիկ Միքայելյանը «Մայրական երախտագիտություն» մեդալով պարգեւատրեց կազմակերպության տասը անդամի:

«Հայոց արծիվներ» կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը «Լեռնահայաստանի արծիվ» ոսկյա հուշամեդալ հանձնեց կազմակերպության խորհրդի մի քանի անդամի:

Կազմակերպության խորհրդանիշով պարգեւատրվեցին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

Միջոցառմանը մասնակցում էր եւ ելույթով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:

Հանդիսության վերջում ելույթ ունեցավ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը՝ մասնավորապես նշելով՝ «20-րդ դարավերջին Հայկական բարձրավանդակում հայ ազգային-ազատագրական պայքարի թոհ ու բոհի մեջ ծնված Արցախյան փառավոր հերոսամարտը, ողջ հայության միասնության շնորհիվ, հայերիս պարգեւեց հայոց անկախ պետականություն: Այն յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, հայրենիքը, իսկ Արցախյան հերոսամարտում նահատակված հերոսների շիրիմների ու Հայ առաքելական եկեղեցու առջեւ երդում-հավատով «Սյունյաց արծիվները» վերակազմակերպվեց «Հայոց արծիվներ» հայրենասիրական  շարժման, որն էլ, հավատարիմ մնալով իր որդեգրած ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությանը, Հայաստանում եւ Արցախում 14 տարվա ընթացքում իրականացրեց մոտ 1.440 հույժ կարեւոր եւ հայրենասիրական միջոցառում: Եվ այդ ամենը՝ բացառապես ձեր շնորհիվ՝ Հայաստանապա՛շտ արծիվներ:

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ եւ յուրաքանչյուրիդ՝ «Հայոց արծիվներ»-ի ծննդյան  14-րդ տարեդարձի առթիվ:

Միշտ գիտակցե՛ք, որ դո՛ւք ավելին եք, քան մահկանացուն, որ ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությունն է հայ տեսակի պահպանման եւ հզորացման առհավատչյան:

Գիտակցե՛ք, որ  Հայաստանն ավելին է, քան մենք՝ բոլորս:

Գիտակցե՛ք, որ պետք է գործել ավելի արագ, քան ժամանակը՝ կառուցելով մեծ եւ հզոր քրիստոնյա Հայաստան, իսկ մեծ եւ հզոր քրիստոնյա Հայաստանի բնակիչը պետք է լինի հայրենատեր, օրինապաշտ, աշխատասեր, պատասխանատու եւ հավատք ունեցող քաղաքացի: Գիտակցե՛ք, որ հայոց ազգային պետականության հետագա կառուցումն ու զորացումը պիտի լինեն յուրաքանչյուր արժանապատիվ հայի առաքելությունը»:

Խաչիկ Ասրյանը հանդես եկավ նաեւ հայտարարությամբ՝ արտահայտելով «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության դիրքորոշումն ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունների վերաբերյալ. «Հայոց արծիվներ»-ը սույն թվականի ապրիլի 2-ին, Հայաստանում տեղի ունենալիք Ազգային ժողովի ընտրություններում, իր բազմահազար հայրենապաշտ ու անդավաճան անդամներով, վստահության քվեն տալու է նորանկախ Հայաստանի ամենավառ եւ փորձառու պետական ու քաղաքական գործիչ, հայոց նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ղեկավարվող Հայաստանի հանրապետական կուսակցությանը եւ Հայաստանի Հանրապետության 13 ընտրական տարածքներում ՀՀԿ գործադիր մարմնի ու խորհրդի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածուներին»:

Հանդիսավոր միջոցառումն ավարտվեց «Հայոց արծիվներ»-ի հիմնով (խոսքը՝ Ռուզան Ասատրյանի, երաժշտությունը՝ Ռուսլան Գալստյանի):

Մինչ այդ Մհեր Եղիազարյանը, կազմակերպության անդամների անունից, որպես շնորհակալության եւ երախտագիտության արտահայտություն, Խաչիկ Ասրյանին հանձեց ուժի եւ հզորության խորհրդանիշ սուրը:

Հանդիսությանը մասնակցում էին մի քանի տասնյակ սյունեցիներ. դա էլ իր պատճառն ուներ՝ «Հայոց արծիվներ»-ը հարազատ են սյունեցիներին, քանի որ այն սկիզբ է առնում Սյունյաց լեռնաշխարհից եւ մասնավորապես «Սյունյաց արծիվներ» հասարակական կազմակերպությունից:

«Սյունյաց երկիր»

Ոստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններ

05.10.2026 22:07

Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը

05.10.2026 21:46

Մարկո Ռուբիոն և Ջեյհուն Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

05.10.2026 21:36

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Քրիստինա Թաթարյանը հայերենի գրագիտության հետ լուրջ խնդիրներ ունի

05.10.2026 17:17

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12