Հայոց բանակի օրը մեր ազգային արժանապատվության, կամքի և անսասան հավատքի օրն է. Սուրիկ Խաչատրյան

28.01.2026 16:52
615

Սիրելի՜ հայրենակիցներ,

Հայոց բանակի նվիրյա՜լ զինվորներ ու սպաներ

Հայոց բանակի օրը մեր ազգային արժանապատվության, կամքի և անսասան հավատքի օրն է։

Այն բանակի, որը ստեղծվեց մեր ժողովրդի ցավով ու պայքարով, կոփվեց պատերազմի կրակի մեջ և դարձավ հայ պետականության գլխավոր հենասյունը։

Այս օրը խորին երախտագիտությամբ խոնարհվում ենք բոլոր այն հերոսների հիշատակի առաջ, ովքեր առանց երկմտելու իրենց կյանքը տվեցին հանուն հայրենի հողի, հանուն մեր երեխաների խաղաղ ապագայի։ Նրանց անունները գրված են ոչ միայն պատմության էջերում, այլ՝ յուրաքանչյուր հայի սրտում։

Հայ զինվորը միշտ եղել է իր հողի պահապանը, իր ժողովրդի արժանապատվության կրողը։ Նրա ուժը ոչ միայն զենքի մեջ է, այլ՝ հավատքի, միասնականության և հայրենիքի նկատմամբ անմնացորդ նվիրումի։

Շնորհավորում եմ բոլորիս, մաղթում եմ, որ Հայոց բանակը միշտ լինի ամուր, միասնական ու հաղթական, իսկ մեր զինվորները՝ պաշտպանված Աստծո օրհնությամբ ու ժողովրդի սիրով։

Փառք Հայոց բանակին։

Փառք հայ զինվորին։

Փառք մեր հերոսներին։

Սուրիկ Խաչատրյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40