Ազատ տնտեսական գոտի՝ Սյունիքում

23.01.2017 12:39
2310

Հայաստանի կառավարությունը ծրագրել է Իրանի հետ սահմանակից տարածքում՝ Սյունիքի մարզում, ստեղծել ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ): Այն սկզբնական շրջանում կունենա 10-15 հեկտար տարածք՝ հետագայում եւս տասը հեկտար տարածքի ընդլայնման հնարավորությամբ: Ազատ տնտեսական գոտու հիմնման համար կծախսվի մոտ 32 միլիոն դոլար, որում ներառված են ե՛ւ կապիտալ ներդրումները, ե՛ւ ընթացիկ ծախսերը: Ազատ տնտեսական գոտու տեղակայումը որոշվել է իրականացնել Սյունիքի մարզում՝ հաշվի առնելով նաեւ հայ-իրանական առեւտրատնտեսական հարաբերությունները: Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանագծին հարող տարածքում նախանշվել է հողակատոր, որտեղ նպատակահարմար է իրականացնել նախագիծը: Լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ այդ մասին տեղեկացրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ներդրումային ծրագրերի բաժնի պետ Արամ Վարդանյանը:

Ինչ վերաբերում է աշխատատեղերին, ապա առաջիկա տասը տարվա ընթացքում կստեղծվի մոտ 2500 աշխատատեղ: Բանն այն է, որ հայ-իրանական սահմանից երկու կիլոմետր հեռու՝ Իրանի տարածքում գործում է Արաս տնտեսական գոտին, ինչը համագործակցության լավ հնարավորություններ է ստեղծում, համոզմունք է հայտնել նախարարության ներդրումային ծրագրերի բաժնի պետը՝ վկայակոչելով փաստը, որ Սյունիքի մարզում ստեղծվելիք տնտեսական ազատ գոտին թվով երրորդն է Հայաստանում՝ Երեւանում գործող երկու այդպիսի գոտուց հետո:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում համոզված են, որ ծրագիրը հանրապետության տնտեսության զարգացման համար լայն հնարավորություններ կստեղծի: Ազատ տնտեսական գոտու տարածքում «դյութի ֆրի» համակարգով այցելողներին հնարավորություն կընձեռվի ապրանքներ գնել առանց մաքսատուրքերի: Մինչեւ փետրվարի 10-ը կընդունվեն ներդրողների կողմից հայտեր, որոնցից վերջնականապես կընտրվի այն ծրագիրը, որն առավելապես կբավարարի Հայաստանի զարգացման նպատակները: Ինչ վերաբերում է ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկին, ապա նախաձեռնողները հույս ունեն, որ այն կսկսի գործել մինչեւ այս տարվա վերջ: Ներկա պահին որպես կազմակերպիչ կողմեր հետաքրքրված են ռուսական, իրանական եւ չինական մի շարք կազմակերպություններ:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Այվազյանի փոխանցմամբ՝ ծրագրի շրջանակներում Հայաստանն իր գործընկերներին կառաջարկի միս, շոկոլադ, հրուշակեղեն, ինչպես նաեւ շշալցված հանքային ջուր, ծխախոտ, դեղորայք: Նաեւ համոզմունք հայտնեց, որ իրանական 80 միլիոնանոց բնակչության շուկայում հայկական արտադրության յուրաքանչյուր ապրանք անկասկած լավ կվաճառվի: Փոխնախարարը տեղեկացրել է նաեւ, որ ՀՀ կառավարությունը համագործակցության է հրավիրում Սյունիքի մարզում ստեղծվող ազատ տնտեսական գոտու պոտենցիալ կազմակերպիչներին, ինչպես նաեւ ընդունում է ազատ տնտեսական գոտում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելու համար նախնական դիմումներ, ինչի մասին հայտարարությունը տեղադրված է նախարարության կայքում: Այս ամենին նախարարը հավելել է, որ հույս ունեն ներգրավել տարբեր երկրներից բավական լավ փորձ եւ կապեր ունեցող, ներդրումներ անելու մտադրությամբ ձեռնարկություններ:

Նախարարի տեղակալը նաեւ հավաստիացրեց, որ ծրագիրը թղթի վրա չի մնալու:
Շատ ենք ուզում հավատալ նրա հավաստիացմանը: Տարիներ առաջ նույն նպատակով իրանցի եւ հայ ձեռներեցների միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններ զարգացնելու համար հիմնվեց Մեղրու սահմանային շուկան: Նույնիսկ դրա հանդիսավոր բացումը եղավ, բայց այդ շուկայից միայն հեռավոր հուշեր են մնացել…

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40