«Հայոց դանթեականը» վերջապես կհրատարակվի ամբողջությամբ

10.06.2021 19:46
4810

Հովհաննես Շիրազի ամենահայտնի պոեմներից մեկը՝ «Հայոց դանթեականը», հեռավոր վաթսունականներին, մինչեւ տպարան հասնելն արդեն լայն տարածում էր գտել: Շիրազի մտերիմները կա՛մ մեկը մյուսից արտագրելով, կամ էլ անգիր սովորելով՝ բերանացի, պոեմը հատված առ հատված հասցրին մինչև Հալեպ, Փարիզ ու Լոս Անջելես՝ հակառակ Կրեմլի բոլոր զգուշացումներին:

Հենց 1960-ականներին էլ, Կոմիտասին նվիրված քայլերից հետո, մի խումբ ուսանողներ պանթեոնում աթոռակ դրեցին և սկսեցին ասմունքել «Հայոց դանթեականը», և հենց այդ ժամանակ առաջին անգամ խորհրդային սահմաններից ներս հնչեց «ցեղասպանություն» եզրույթը:

«Հայոց դանթեական» պոեմը խորհրդային գրաքննիչների աչքից չվրիպեց: Երբ այն ուղարկվեց տպարան, դռնից դուռ անցնելով խմբագրվեց, կրճատվեց ու պակասեց: Տպագրությունից անցել է մի քանի տասնամյակ, սակայն ընթերցողն ու շիրազասերները մինչև հիմա պոեմի ամբողջական տարբերակին ծանոթ չեն:

Պոեմի ամբողջական տարբերակի ձեռագրերն ու սևագրերը պահպանվել են շիրազյան հետաքրքիր մեկնաբանություններով՝ ոգևորված ասում է թանգարանի տնօրենը:

Շիրազի թանգարանը հավաքել, մշակել ու խնամքով տեղն է դրել խորհրդային ժամանակներում պոեմից դուրս մնացած հատվածները: Կարճ ժամանակ անց կտպագրվի պոեմի ամբողջական տարբերակը: Ընթերցողի սեղանին կրկին կդրվի «Հայոց դանթեականը», բայց՝ 50 էջով ավելի:

«Հայոց դանթեականից» զատ, շիրազյան բազմաթիվ գործեր էլ կան, որոնք մինչև հիմա չեն տպագրվել: Թանգարանի տնօրենը ցույց է տալիս մեկ-երկու ձեռագիր ու վստահեցնում՝ մեծ գյումրեցու մյուս հայտնի ստեղծագործությունների համեմատ, այս գործերն էլ պակաս կարևոր չեն:

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40