Դատարանը 3 ամսով երկարացրեց Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը

09.01.2026 18:32
629

Նարեկ Սամսոնյանը դատարանի որոշումը լսելուց հետո անժամկետ հացադուլ հայտարարեց։

Antifake.am-ի «Իմնեմնիմի» քաղաքական պոդկաստի համահեղինակներ և վարողներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի գործով առաջին դատական նիստի ժամանակ հանրային մեղադրող Հայկ Ավետյանը միջնորդեց նրանց կալանքը երկարաձգել 3 ամսով։ Դատարանը բավարարեց դատախազի միջնորդությունները։

«Վազգեն Սաղաթելյանը, օրինակ, ՀՀ քաղաքացի չէ, այլ ՌԴ քաղաքացի է և երկքաղաքացի չէ։ Այսինքն՝ կա ՀՀ սահմանը լքելու փորձի, ինչպես նաև հանցանքը կրկնելու վտանգ»,– ասաց դատախազը։

Սաղաթելյանն արձագանքեց, թե իր համար նույնիսկ ամոթալի է այն մեղադրանքը, որ ինքը կարող է երկիրը լքել, եթե ազատության մեջ լինի։

«Ես ո՛չ փախել եմ, ո՛չ էլ պատրաստվում եմ փախչել»,– ասաց Սաղաթելյանը։

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի փաստաբանները հակադարձեցին՝ ասելով, որ դատախազը որևէ հիմնավորում չներկայացրեց, որը կապացուցեր, որ իրենց պաշտպանյալներն ազատության մեջ չեն ապահովի պատշաճ վարքագիծ։ Հիշեցրին, որ առաջադրված մեղադրանքը հանրային անվտանգության հետ կապ չունի, այլ դրսևորվել է ի պատասխան հանրային պաշտոնյայի վիրավորանքի։ Հայտարարեցին, եթե անգամ դատարանը որոշի խափանման միջոց կիրառել, ապա այն գոնե կապ չունենա անազատության հետ։

Դատարանի որոշումը լսելուց հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարեց, որ անժամկետ հացադուլ է սկսում՝ իրավական խայտառակությունը դադարեցնելու պահանջով։

Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։

sputniknews.ru

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21