Հայաստանյան շատ դպրոցներ նոր աշակերտ չեն ունենա

29.08.2018 21:47
1286

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան շատ դպրոցներում այս տարի առաջին դասարան կհաճախի լավագույն դեպքում մեկ-երկու հոգի, իսկ մի շարք դպրոցներում ընդհանրապես նոր աշակերտ չեն ունենա: Նման իրավիճակ է հիմնականում գյուղերում: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փոքր հարցում է անցկացրել եւ պարզել, որ, օրինակ, Արագածոտնի մարզի Արեւուտ, Վարդաբլուր, Վայոց ձորի մարզի Սարավան, Սերս համայնքներում ընդամենը մեկ առաջին դասարանցի է լինելու, Շիրակի մարզի Տուֆաշեն գյուղում՝ երկուսը: Բայց նման տխուր պատկեր ոչ միայն այս համայնքներում է, այլեւ հայաստանյան մի շարք ուրիշ գյուղերում:

ՀՀ ԿԳ նախարարությունը դեռ չի հրապարակել  այս տարի առաջին դասարան հաճախող աշակերտների թիվը, սակայն դժվար չէ կռահել՝ այն նվազել է:

Հիշեցնենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ հայաստանյան դպրոցների առաջին դասարաններ ընդունվել է 37 հազար 901 երեխա, ինչը պակաս է նախորդ տարվա ցուցանիշից. 2016թ. առաջին դասարան ընդունվածների թիվը 39 հազար 514 էր:

Ստեղծված իրավիճակի պատճառների մասին շատ է խոսվել. սա հետեւանք է վերջին տարիներին Հայաստանից տեղի ունեցած արտագաղթի, ծնելիության նվազման: Եւ այս առումով նոր կառավարությունը լուրջ անելիքներ ունի:

Այլապես նման տեմպերով շարունակվելու դեպքում հայաստանյան մի շարք դպրոցներում ինչ-որ մի օր այլեւս աշակերտ չի լինի»: 

 

 

 

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21