«Հայոց լեզու» առարկայից ավարտական քննության անցկացման աշխատանքները կիրականացնի ԳԹԿ-ն

20.09.2018 12:16
1323

Հաջորդ տարի «Հայոց լեզու» առարկայից ավարտական քննության անցկացման աշխատանքները կիրականացնի Գնահատման թեստավորման կենտրոնը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց  Գնահատման թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Փաշայանը:

«Հավանաբար «Հայոց լեզու» առարկայից ավարտական քննությունը կանցկացնենք մենք: Կրթության և գիտության նախարարի հետ համաձայնեցված է, առաջիկայում պետք է շատ արագ անցնենք նախապատրաստական աշխատանքներին: Ասեմ, որ քննությանը մասնակցող երեխայի համար բովանդակային առումով ոչինչ չի փոխվելու: Նախկինում էլ մենք ենք թեստերը պատրաստել տվել դպրոցներին, որոնք էլ անցկացրել են քննությունները: Հիմա էլ է նույնը. թեստերը դարձյալ մենք ենք պատրաստելու, պարզապես քննությունը մենք ենք անցկացնելու՝ ձևավորելով քննական կենտրոններ»,-ասաց Արմեն Փաշայանը:

Նա նշեց, որ քննական կենտրոնները բացելու են այնպես, որ աշակերտներին անհարմարություն չպատճառվի:

«Եթե մարզկենտրոնում ենք քննական կենտրոն բացում, ապա չենք կարող թույլ տալ, որ գյուղի երեխան երկար ճանապարհ կտրի գա, հետևաբար շրջկենտրոններում էլ քննական կենտրոններ կբացենք: Այնպես պետք է անենք, որ երեխայի բնակավայրից մինչև քննական կենտրոն հեռավորությունը 15-20 կմ-ը չգերազանցի»,-ասաց ԳԹԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

ԳԹԿ-ի կողմից «Հայոց լեզու» առարկայից ավարտական քննությունն անցկացնելու նպատակն աշակերտների գիտելիքների իրական պատկերը հստակ իմանալն է: Քննությունից հետո կիրականացվի համապատասխան վերլուծություն: Թե երբ կանցկացվի քննությունը՝ դեռ ժամկետները վերջնական հստակեցված չեն: Արմեն Փաշայանը նշեց՝ հավանաբար, գարնանային արձակուրդներին, որ ուսումնական պրոցեսին չխանգարի:

Հիշեցնենք, Ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշել էր, որ գաղափարը ծնվել է 2017-2018 ուսումնական տարվա ավարտական քննություններին իր այցելություններից հետո, երբ ամբողջությամբ այդ ավարտական քննությունների ժամանակ տիրում էր տնայնավարական մթնոլորտ: «Տոկոսներին էլ եթե նայենք, օրինակ, ավարտական քննությունների ժամանակ «Հայոց լեզու» առարկայից  0.1-0.2  տոկոս է կտրվողների թիվը եղել: Մինչդեռ միասնական ընդունելության քննության ժամանակ այդ թիվն աճում է մոտավորապես 20 անգամ»,-ասել է նախարարը:

Ի դեպ, սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 19-ը Գնահատման և թեստավորման կենտրոնը Հայաստանի բոլոր մարզերում, Երևանի մի շարք հանրակրթական դպրոցներում 12-րդ դասարաններում անցկացնելու է արտաքին ընթացիկ գնահատում «Հայոց լեզու» և «Հանրահաշիվ» առարկաներից: Երեխաներին տրամադրվելու են թեստեր՝ ստուգելու նրանց գիտելիքները: Թեստերի հիմնական հարցերը լինելու են 11-րդ դասարանի ծրագրից: Արտաքին ընթացիկ գնահատմանը կմասնակցի մոտ 7 հազար աշակերտ «Հայոց լեզու», 7 հազար էլ՝ «Հանրահաշիվ» առարկաներից:

armenpress.am

 

 

 

Լավրով. «Ռուսաստանը մտադիր չէ վճարել Հայաստանի եվրոպական ինտեգրման համար»

16.09.2026 20:15

«Ոչ մեկին չի հաջողվի պառակտել մեզ»․ Պուտինը տեսաուղերձով դիմել է ռուսաստանցիներին

16.09.2026 20:08

Շենքն անցնելու է ՀՀ տնօրինությանը, այստեղ սեթևեթելու բան չկա․ Փաշինյանը՝ Արցախի ներկայացուցչության մասին

16.09.2026 19:16

Մորթեզա Աբեդին Վարամին․ «Երկու ժողովրդի բարեկամության հիմնաքարը դրել ենք, մյուսները թող շարունակեն, քարի վրա քար ավելացնեն»

16.09.2026 17:42

Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքներին մասնակցողներն անիծվելու են. Զախարովա

16.09.2026 15:44

Գանձասարի բեմադրությունն ու ՄԱԿ-ի լռությունը

16.09.2026 15:13

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու օգտին

16.09.2026 14:38

ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Սահմանադրությանը. Սահմանադրական դատարան

16.09.2026 14:26

Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում

16.09.2026 14:10

Մեղրու համայնքապետ Խաչատուր Անդրեասյանի ուղերձը կալանավայրից

16.09.2026 12:54

ԱՄՆ-Իրան հակամարտությունը շուտով կմտնի նոր փուլ. Վենս

16.09.2026 12:45

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները

15.09.2026 20:46