«Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարները կհանդիպեն ՀՀ նախագահի հետ

06.03.2021 22:08
3716

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպելու հարցով դիմել է իրենց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սաղաթելյանը հիշեցրեց, որ Հանրապետության նախագահին շատ հստակ ներկայացրել են իրեն պահանջը: «Մենք մինչև այս պահը վերջնական պատասխան չունենք, և ունենք ժամկետ՝ մինչև երկուշաբթի օրը»,-ասաց նա ու առաջարկեց, որ ինքը բոլորի անունից դիմի նախագահին՝ նշելով, որ նախագահը պարտավոր է մինչև երկուշաբթի օրը դիմել ՍԴ՝ հակասահմանադրական ճանաչելու ԳՇ պետի պաշտոնանկությունը:

«Նախագահը վաղը կրկին շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել»,-ասաց Սաղաթելյանն ու նշեց, որ այդ պահանջը բոլորի անունից ևս մեկ անգամ կփոխանցեն նախագահին:

Նա հավաքվածներին առաջարկեց իրենց անունից դիմել նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: «Քո պաշտոնին մնալը այլևս մեր բոլորի պահանջն է»,-ասաց Սաղաթելյանն ու հորդորեց Գասպարյանին մնալ իր տեղում պինդ կանգնած՝ վստահեցնելով, որ դա պաշտոնի կռիվ չէ, այլ բանակի պահպանության համար է, պետականությունը պահելու համար է:

Սաղաթելյանը, դիմելով հավաքվածներին, ասաց, որ ըստ երկուշաբթի օրը ընդունված որոշումների, եթե փորձ արվի հեռացնել Օնիկ Գասպարյանին, ապա երեքշաբթի 17:00-ին կհավաքվեն և կորոշեն այն քայլերը և գործողությունները, որոնք պետք է կատարվեն:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40