ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

31.05.2018 11:11
2191

«Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ն հայտնում է, որ աշխատանքային կոլեկտիվի ներկայացուցիչների հետ բանակցությունները տվել են դրական արդյունք. ձեռք բերված պայմանավորվածության համաձայն 30.05.2018թ., ժամը 16.00-ից վերսկսվել է Ընկերության 25.05.2018թ. ժամանակավորապես ընդհատված արտադրական գործունեությունը, 29.05.2018թ. դադարեցվել է աշխատավարձի բարձրացման պահանջով մի քանի աշխատողների 28.05.2018թ. հայտարարած հացադուլը:

Ընկերությունը բանակցությունների արդյունքում պատրաստակամություն է հայտնել 2018թ. հուլիսի 1-ից 10%-ով բարձրացնելու բոլոր աշխատողների աշխատավարձերը: Ի լրումն դրա՝ 31.05.2018թ. սկսած աշխատանքներ կտարվեն Ընկերության եւ աշխատողների միջեւ 27.12.2016թ. կնքված կոլեկտիվ պայմանագրով սահմանված կարգով աշխատանքային կոլեկտիվի նոր խորհրդի ձեւավորման ուղղությամբ: Ձեւավորված խորհուրդն անհապաղ ձեռնամուխ կլինի աշխատանքի եւ վարձատրության պայմանների վերաբերյալ աշխատողների բարձրացրած այլ հարցերի լուծմանը:

Ընկերությունը պարտավորվել է նաեւ 28.05.2018թ. Շահումյանի հանքում հացադուլ հայտարարած աշխատակիցներին պատասխանատվության չենթարկել Ընկերության ներքին կանոնակարգերի եւ տեխնիկական անվտանգության կանոնների խախտման համար, ինչպես նաեւ՝ աշխատանքից ազատումը որպես կարգապահական տույժ չկիրառել 25.05.2018թ. մինչեւ 30.05.2018թ. աշխատանքի դուրս չեկած աշխատակիցների նկատմամբ:

Ընկերությունը վստահ է, որ աշխատանքային խորհրդի ձեւաչափով աշխատանքը կամրապնդի ղեկավարության եւ աշխատողների միջեւ փոխըմբռնումը եւ ապագայում արդյունավետ հարթակ կապահովի հարցերի կառուցողական քննարկման եւ լուծման համար:

«Կապանի ԼՀԿ» ՓԲԸ
30.05.2018թ.

ОБЪЯВЛЕНИЕ

ЗАО «Капанский ГОК» сообщает, что переговоры с представителями трудового коллектива дали положительный результат: в соответствии с достигнутой договоренностью с 16:00, 30.05.2018г. возобновлена временно прерванная с 25.05.2018г. производственная деятельность, 29.05.2018г. прекращена голодовка, объявленная 28.05.2018г. несколькими сотрудниками с требованием повышения зарплат.

По итогам переговоров Компания выразила готовность с 01.07.2018г. на 10% повысить заработную плату всего персонала. В дополнение к этому с 31.05.2018г. начнутся работы по формированию нового трудового совета рабочего коллектива, в соответствии с коллективным договором работников от 27.12.2016г. Сформированный совет незамедлительно займется решением других вопросов по условиям труда и оплаты, поднятых работниками.

ЗАО «Капанский ГОК» также обязалось не привлекать к ответственности объявивших 28.05.2018г. в руднике голодовку работников за нарушение внутреннего распорядка и правил технической безопасности, а также не применять увольнение в качестве меры дисциплинарной ответственности к работникам, не вышедшим на работу с 25.05.2018г. по 30.05.2018г.

Компания уверена, что работа в формате совета трудового коллектива укрепит взаимопонимание между руководством и работниками и в дальнейшем обеспечит эффективную площадку для конструктивного обсуждения и решения вопросов.

ЗАО «Капанский ГОК»

30.05.2018г.

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24