ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

05.09.2018 10:50
1570

«Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն) մտադիր է իրականացնել Գեղանուշի պոչամբարի անվտանգությունն ու հուսալիությունը բարձրացնելու աշխատանքներ (այսուհետ՝ Նախատեսվող գործունեություն):

Նախատեսվող գործունեության շրջանակներում ամրացվելու են պոչամբարի հիդրոտեխնիկական կառույցները և բարձրացվելու է դրանց սեյսմակայունությունը, նորացվելու են ռեսուրսը սպառած ենթակառուցվածքները: Պոչամբարի՝ գործող աշխատանքային նախագծով սահմանված ծավալը մնալու է անփոփոխ:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նախնական փորձաքննության գործընթացի շրջանակներում 2018թ. սեպտեմբերի 18-ին, ժամը 15:00-ին Կապանի համայնքապետարանի շենքում՝ ՀՀ, 3301, Սյունիքի մարզ, Կապան, Արամ Մանուկյան փող., 5ա շենքհասցեով, տեղի կունենա Նախատեսվող գործունեության նախնական գնահատման փուլի հանրային քննարկումը (առաջին հանրային քննարկում):

Հանրային քննարկումն իրականցնում են Ընկերությունը և Կապան համայնքի ղեկավարը՝ համատեղ:

Նախատեսվող գործունեության վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ներբեռնել www.kapan.am կայքից, ինչպես նաև՝ այցելելով ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական շենք՝ ՀՀ, 3301, Սյունիքի մարզ, Կապան, Արամ Մանուկյան փող., 5ա շենք հասցեով, կամ զանգահարելով 028540136 հեռախոսահամարով կամ գրելով [email protected] էլ. հասցեով: Հանրությունը կարող է գրավոր դիտողություններ և առաջարկություններ ներկայացնել սույն ծանուցումից հետո 18 աշխատանքային օրվա ընթացքում:

Ընկերության հասցեն՝ ՀՀ 0032, Սյունիքի մարզ, ք. Կապան, Գործարանային 4: Էլ. հասցե՝ kapan.pr @polymetal.am:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40