Ամուլսարի ծրագիրը ստացել է Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնության նախաարտադրական համապատասխանության սերտիֆիկատը

24.01.2018 17:30
1543

Ամուլսարի ոսկու ծրագիրը հաջողությամբ անցել է նախաարտադրական փուլում  Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնության պահանջներին համապատասխանելու վերաբերյալ սերտիֆիկացումը: Լիդիանի այս ձեռքբերման մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտը:

Հղումը՝ https://www.cyanidecode.org/media-room/press-releases/2018/lydian-international%E2%80%99s-amulsar-gold-mine-certified-under

Լիդիանի Ամուլսարի ծրագիրն առաջին հանքարդյունաբերական ծրագիրն է աշխարհում, որը ստացել է նախաարտադրական սերտիֆիկատ՝ Օրենսգրքում 2016 թվականին կատարված փոփոխություններից հետո, որոնք ներառում են ավելի խիստ աուդիտորական ուղեցույցներ:Լիդիանի Ամուլսարի ծրագիրը նախաարտադրական սերտիֆիկատ ստացած հինգերորդ ծրագիրն է աշխարհում եւ առաջին հանքարդյունաբերական ծրագիրը Հայաստանում, որ սերտիֆիկացում է անցել Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի կողմից:

Ամուլսարի ծրագրի աուդիտի  զեկույցի հաշվետվությունը Ցիանիդի կառավարման  միջազգային ինստիտուտին է ներկայացվել երրորդ կողմ հանդիսացող պրոֆեսիոնալ աուդիտի կողմից 2017 նոյեմբերին: Աուդիտը գնահատել էր Ամուլսարի ծրագիրի համապատասխանությունն Ինստիտուտի  նախաարտադրական ուղեցույցի չափանիշներին: Հունվարի 18-ի Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտի  պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ  համաձայն անկախ աուդիտի արդյունքների, Լիդիանը համապատասխանում է Ցիանիդի օրենսգրքի նախաձեռնության սկզբունքներին և պրակտիկային:

Ամուլսարի ոսկու հանքը ստացել է պայմանական սերտիֆիկատը եւ պետք է եւս մեկ աուդիտ անցնի՝  ցիանիդի առաջին ներմուծման պահից հետո մեկ տարվա ընթացքում, որպեսզի գնահատվի ծրագրի համապատասխանությունը Ցիանիդի Օրենսգրքին արդեն արտադրական փուլում: Այնուհետեւ, Ամուլսարի ոսկու հանքում իրականացվելու է աուդիտ՝ ամեն երեք տարին մեկ՝ գնահատելու Ծրագրի շարունակական համապատասխանությունը Ցիանիդի օրենսգրքի պահանջներին:

Ցիանիդի օրենսգիրքը կամավոր նախաձեռնություն է այն ընկերությունների համար, որոնք ներգրավված են ցիանիդի միջոցով ոսկու  եւ/կամ արծաթի արտադրության մեջ, զբաղվում են ցիանիդի արտադրությամբ կամ տեղափոխությամբ: Օրենսգիրքը մշակվել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի շրջանակներում՝ բազմաշահառու խմբի կողմից:

Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտը ստեղծվել է Ցիանիդի օրենսգիրքը համակարգելու, դրա ներդրումը ապահովելու, իրականացումը գնահատելու և սերտիֆիկացման գործընթացը կառավարելու համար:

Օրենսգրքի նախաձեռնության անդամ հանդիսացող հանքարդյունաբերական ծրագրերի մանրամասն ցուցակը, ինչպես նաեւ Ցիանիդի օրենսգրքի ամբողջական տեքստը եւ կանոնակարգող ու ադմինիստրատիվ փաստաթղթերը հասանելի են Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտի կայքում՝  https://www.cyanidecode.org/: 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40