Կապան համայնքում նախատեսվում է իրականացնել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի մայթերի բարեկարգման աշխատանքներ

01.07.2020 14:20
1580

Հարգելի΄ համաքաղաքացիներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի շրջանակում Կապան համայնքում նախատեսվում է իրականացնել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի մայթերի վերանորոգման, ծառատնկման, կանաչապատ տարածքների վերականգնման և բարեկարգման աշխատանքներ։ Ծրագիրն իր մեջ ներառում է նաև 161 հատ ծառի հատում, արմատների հանում, այդ թվում՝ 99 հատ՝ մինչև 160 մմ տրամագծով ծառ, 25 հատ՝ 160-250 մմ տրամագծով ծառ, 14 հատ՝ 240-320 մմ տրամագծով ծառ և 23 հատ՝ 320 մմ և ավելի տրամագիծ ունեցող ծառ։ Կհատվեն և արմատներով կհանվեն այն ծառերը, որոնք վնասում են մայթի և ճանապարհի ծածկը, վտանգ են ներկայացնում բնակիչների և շենք-շինությունների համար, ինչպես նաև այն ծառերը, որոնք ալերգիկ հատկություններ ունեն։ Հատված և արմատներով հանված 161 հատ ծառի փոխարեն կտնկվի 475 հատ՝ 1 մետր բարձրություն ունեցող պենսիլվանյան /գանգրասաղարթ/ հացենու տնկիներ, որոնք գեղեցիկ են կանաչապատման համար, ժամանակին էտման դեպքում՝ հսկա չափերի չեն հասնում, արմատային համակարգը ուղղաձիգ է՝ մայթին և ճանապարհին վնաս չեն հասցնում, ալերգիկ ռեակցիաներ չեն առաջացնում։
Աշխատանքների ընթացքում առաջացած փայտանյութը կբաշխվի սոցիալապես անապահով բնակիչներին և վառելափայտ օգտագործող համայնքային կառույցներին։
Աշխատանքներում հնարավորինս կներգրավվեն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ները և ստորաբաժանումները։
Հաշվի առնելով նախատեսվող աշխատանքների կարևորությունը բնապահպանական տեսանկյունից, առաջարկում ենք մինչև 2020 թվականի հուլիսի 15-ը՝ ժամը 18։00, Կապանի համայնքապետարան ներկայացնել Ձեր առաջարկությունները, դիտողությունները և մտահոգությունները՝ կապված ծառահատման և նոր ծառերի տնկման աշխատանքների հետ։ Առաջարկությունները, մտահոգությունները և դիտողությունները կարող եք ներկայացնել՝ այցելելով Կապանի համայնքապետարան, Ա․ Մանուկյան 5ա հասցեով կամ դրանք ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստին։ Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել Կապանի համայնքապետարանի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժին, հեռախոս 0285 40479։ Պատասխանը Ձեզ կուղարկվի էլեկտրոնային փոստով կամ դիմումում նշված՝ բնակության վայրի հասցեով։
COVID 19 վիրուսի տարածման վտանգի կանխարգելման նպատակով արտակարգ իրավիճակով պայմանավորված, համայնքապետարանում քննարկում չի կազմակերպվի։
Միասին գեղեցկացնենք մեր համայնքը։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40