Հայտարարություն

23.06.2015 12:19
2124

Խախտված հասարակական կարգի վերականգնման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Բաղրամյան պողոտայում անօրինական երթ կազմակերպած քաղաքացիներին ՀՀ ոստիկանությունը տեւական բանակցությունների միջոցով առաջարկել է ազատել հավաքի վայրը: Միաժամանակ, հավաքի մասնակիցներին բարձրախոսով մի քանի անգամ հայտարարվել է, որ նրանց պահանջները պատրաստ է լսել Հայաստանի Հանրապետության նախագահը: Ոստիկանության կոչերը եւ խնդրանքները երթի կազմակերպիչների կողմից անտեսվել են:

«Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ ժամը 22.00-ից մինչեւ 8.00-ն բնակելի եւ այլ շինություններին հարող տարածքներում անցկացվող հավաքները չեն կարող զուգորդվել անձանց հանգիստը խանգարող աղմուկով կամ լուսային ազդանշաններով: Նույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հավաքը դադարեցվում է, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների եւ հանրության շահի անհամաչափ սահմանափակումը: Առաջնորդվելով նշված իրավադրույթներով՝ հավաքը դադարեցնելու պահանջով ոստիկանությունը դիմել է հավաքի ղեկավարներին: Հավաքի ղեկավարների կողմից ոստիկանության պահանջը չի կատարվել: Ոստիկանությունը հավաքի մասնակիցներից բազմիցս պահանջել է դադարեցնել անօրինական հավաքը, որի համար սահմանվել է ողջամիտ ժամկետ: Հավաքի մասնակիցներին նախազգուշացվել է սահմանված ժամկետում հավաքը կամովին չդադարեցնելու դեպքում օրենքով սահմանված հատուկ միջոցներ կիրառելու ոստիկանության լիազորության մասին: Ընդ որում՝ հավաքի մասնակիցներին առաջարկվել է հավաքն անցկացնել Ազատության հրապարակում կամ քաղաքի ոչ բանուկ այլ մասերում:

Ոստիկանությունը հիշյալ կանխարգելիչ գործողություններն իրականացրել է հավաքի մասնակիցների նկատմամբ ուժ գործադրելուց հնարավորինս զերծ մնալու նկատառումներից ելնելով:

Այնուամենայնիվ, բանակցությունները եւ համոզման աշխատանքներն արդյունքի չեն հանգեցրել կազմակերպիչների հակազդեցության պատճառով: Ստեղծված իրավիճակում ոստիկանությունն ուժ է կիրառել՝ հիմք ընդունելով «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը, համաձայն որի՝ հավաքը կամովին չդադարեցվելու դեպքում ոստիկանությունը ցրում է հավաքը:

Ոստիկանական միջոցառման ընթացքում տարածքային բաժիններ են բերվել տասնյակ իրավախախտներ:

Ոստիկանական գործողության շրջագծում հայտնվել են նաեւ լրագրողներ, որոնք հետեւողականորեն անտեսել են հավաքի վայրից ողջամիտ հեռավորություն պահպանելու եւ ոստիկանության օրինական գործողությունները չխոչընդոտելու կոչերն ու հորդորները, ըստ էության՝ դառնալով հավաքի մասնակիցներ:

Հրապարակային միջոցառումների ընթացքում լրագրողները պարտավոր են կրել եւ ներկայացնել տարբերակիչ նշաններ ու համապատասխան փաստաթղթեր, չխոչընդոտել ոստիկաններին իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելիս:

Ոստիկանությունը բազմիցս զգուշացրել է լրագրողներին, որ ոստիկանության ծառայողի օրինական պահանջների կատարումը պարտադիր է բոլոր քաղաքացիների համար:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 182-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար: Նույն օրենսգրքի 261-րդ հոդվածի ուժով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու դեպքում իրավախախտ անձանց նկատմամբ կարող է կիրառվել «վարչական ձերբակալում» հարկադրանքի միջոցը:

Տվյալ դեպքում, որոշ լրագրողների կողմից օրենքով նախատեսված պահանջներն անտեսվել են, ինչը եւ հանգեցրել է անցանկալի հետեւանքների:

ՀՀ ոստիկանություն

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01