Հայտարարություն

19.10.2017 09:08
1516

Իմ ձեռակերտ Հայաստան ծրագրին անհրաժեշտ են արհեստավորներ

Իմ ձեռակերտ Հայաստանը իմ Հայաստան ծրագրի իրականացրած հիմնական ձեռնարկումներից մեկն է, որի նպատակն է աջակցել Հայաստանի գյուղական համայնքներում այնպիսի արհեստների զարգացմանն ու որոշ դեպքերում նաեւ դրանց վերականգնմանը, ինչպիսիք են՝ փայտի փորագրությունը, քարի փորագրությունը, ասեղնագործությունը, գորգագործությունը, խեցեգործորւթյունը եւ այլն: Համագործակցելով արհեստավորների եւ տեղաբնակ գործընկերների հետ` Իմ ձեռակերտ Հայաստանը կազմակերպում է դասընթաց-սեմինարներ ապրանքի ձեւավորման եւ մշակման, մարկետինգի, ծախսերի հաշվարկման եւ գնագոյացման, տեխնիկական հմտությունների վերաբերյալ, որոնց նպատակն է տարածել եւ արժեւորել ձեռագործ արհեստները:
Իմ Հայաստանին անհրաժեշտ են արհեստագործ անհատներ կամ ձեռնարկություններ Գյումրիից եւ հարակից գյուղերից, Դիլիջանից եւ հարակից գյուղերից, Սիսիանից եւ հարակից գյուղերից, որոնք զբոսաշրջության շուկաների համար պատրաստում եւ վաճառում են տարբեր արհեստների նմուշներներ, ինչպես օրինակ` փայտի փորագրություն, քարի փորագրություն, ասեղնագործություն, հելունագործություն, ձեռագործություն, գորգագործություն, խեցեգործություն ու ոսկերչություն` 2018թ. դասընթացներին եւ սեմինարներին մասնակցելու նպատակով: Ցանկացողները կարող են դիմել Աշխեն Խուդավերդյանին` զանգահարելով ստորեւ նշված հեռախոսահամարներով:


Իմ Հայաստան ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից եւ իրականցվում է Սմիթսոնյան ինստիտուտի կողմից:


Իմ Հայաստանը նպաստում է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանը ներառական եւ զարգացած զբոսաշրջության ոլորտի ձեւավորման միջոցով եւ աջակցում է երկրի բոլոր համայնքներին:


Լրացուցիչ տեղեկության համար կարող եք զանգահարել`


Նունե Հայրապետյան, Իմ Հայաստան ծրագրի հաղորդակցման մասնագետ +37455050168 [email protected]


Աշխեն Խուդավերդյան, Իմ Հայաստան ծրագրի ձեռնարկությունների զարգացման մասնագետ | +37455050176 [email protected]

Հոկտեմբերի 12, 2017, Երեւան
 facebook.com/MyArmeniaProgram/
 folklife.si.edu/cultural-sustainability/my-armenia/smithsonian

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24