Հայտարարություն

08.01.2024 11:30
945

Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Սյունիքի մարզի «Կապանի թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի , ֆիզիկայի /8 ժամ/, մաթեմատիկայի /5 ժամ/, բնագիտության /4 ժամ/, բնության /4 ժամ/, կենսաբանության /8 ժամ/, աշխարհագրություն /18 ժամ/, պատմության /11 ժամ/ ուսուցիչների  թափուր տեղերի համար։

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ Թեստավորման փուլն անցկացվում է ՝ ըստ ՀՀ ԿԳՄՄՆ մշակած հարցաշարի։ Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

-         Դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3X4 չափի,

-         Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ/դիպլոմ

-         Անձը հաստատող փաստաթուղթ,

-         «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),

-         Ինքնակենսագրություն (Ձև 5),

-         Այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,

-         ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,

-         Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր(առկայության դեպքում),

-         Որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ։

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում։ Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ավարտը վերցնել և համալրել դրանք։

Փաստաթղթերն ընդունվում են 2024թ  հունվարի 4-ից մինչև հունվարի 17-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-ից 14։00-ը բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից։

Մրցույթը տեղի կունենա հունվարի  22-ին, ժամը 10։00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Կապանի թիվ 6 հիմնական դպրոցում.հասցեն՝ ք. Կապան Մ. Հարությունյան փ. 5-Ա

Տեղեկությունների համար զանգահարել 077782955 կամ 028553783։

 

 

 

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

22.08.2026 12:02

Մենք հպարտ ենք լինել Քաջարանի կողքին և մեր ներդրումն ունենալ նրա շարունակական զարգացման ու բարեկեցության գործում․ ԶՊՄԿ

22.08.2026 10:19