Հայտարարություն

26.08.2025 14:44
3006

«Կապանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ներքոգրյալ աշխատողի թափուր տեղերի համար.

  1. Զինվորական ղեկավար - 0,5 դրույք
  2. « Օտար լեզու / Անգլերեն» առարկան դասավանդող դասախոս- 372 ժամ
  3. «Սոցիալական աշխատանք» մասնագիտության ներքոգրյալ մասնագիտական մոդուլները դասավանդող դասախոս.
  • Սոցիալական աշխատանքի հիմունքները – 72 ժամ
  • Սոցիալ-մանկավարժական տեխնոլոգիաների կիրառումը սոցիալական աշխատանքում-72 ժամ
  • Սոցիալական աշխատանքի իրականացումն ընտանիքի հետ - 54 ժամ
  • Սոցիալական աշխատանքի իրականացումը երեխաների հետ -72 ժամ
  • Սոցիալական աշխատանքի իրականացումը տարեցների հետ – 54  ժամ
  • Սոցիալական աշխատանքի իրականացումը հաշմանդամություն ունեցող անձանց հետ- 54 ժամ
  • Տնայցի կազմակերպում- 54 ժամ
  • Սոցիալական աշխատանքի իրականացումը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդկանց հետ- 54 ժամ
  • Սոցիալական աշխատանքի իրականացումը աշխատանք փնտրողի հետ- 72 ժամ
  • Սոցիալական դեպքի վարումը- 72 ժամ
  • Սոցիալական աշխատանքի բարեվարքության կանոնների կիրառումը – 54 ժամ
  • Սոցիալական կարիքների գնահատումը- 54 ժամ
  • Սոցիալական հետազոտության անցկացման մեթոդները- 46 ժամ
  • Սոցիալական պաշտպանության համակարգը և ծառայությունների դասակարգումը- 90 ժամ

Թափուր տեղերի մրցույթին կարող են մասնակցել.

  1. Զինվորական ղեկավարի դեպքում՝ պահեստազորի սպաների բարձրագույն ռազմական կրթությամբ կամ բարձրագույն կրթությամբ և համապատասխան վերապատրաստում ունեցող անձինք:
  2. Հանրակրթական առարկաների դասավանդման դեպքում՝ «Հանրակրթության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող անձինք:
  3. Մասնագիտական մոդուլների դեպքում՝ դասավանդվող մոդուլային ծրագրի համար հիմնարար համարվող որակավորմամբ բարձրագույն կրթություն կամ առնվազն միջին մասնագիտական կրթություն և համապատասխան բնագավառում վերջին տասը տարվա ընթացքում առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ ունեցող կամ բարձրագույն կրթություն կամ առնվազն միջին մասնագիտական կրթություն և դասավանդվող մոդուլային ծրագրի համար հիմնարար համարվող որակավորմամբ երաշխավորված լրացուցիչ կրթական ծրագրերով մասնագիտական ուսուցման վկայական և համապատասխան բնագավառում վերջին տասը տարվա ընթացքում առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք:

Մրցույթին մասնակցելու համար անձը պատասխանատու աշխատակցին է ներկայացնում ներքոնշյալ փաստաթղթերը.

  1. Դիմում
  2. Կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ՝ բնօրինակը և պատճենը)
  3. Անձնագիր (բնօրինակը և պատճենը)
  4. Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում)
  5. Ինքնակենսագրություն
  6. Մեկ լուսանկար՝ 3x4 չափսի
  7. Արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը):
  8. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը, հավաստագրերը (դրանց առկայության դեպքում):

Փաստաթղթերն ընդունվում են քոլեջի մասնաշենքում, ս.թ. օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 8-ը ներառյալ, ամեն օր ժամը 1000-ից մինչև 1600, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերին: Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 11-ին ժամը 1500-ին, քոլեջում:

Հասցեն՝ ք. Կապան, Շահումյան 37ա, հեռախոս՝ 0285-5-25-70, 093-777-663:

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40