Հայտարարվում է մրցույթ ՀՀ Սյունիքի մարզի 4 թիրախային քաղաքների՝ Կապան, Քաջարան, Մեղրի, Ագարակ տնային տնտեսությունների համար

11.01.2021 11:40
5760

Հայտարարություն

«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագիրը «Ֆինանսական մասնակցային մոտեցման» բաղադրիչի շրջանակներում «Խուստուփ» ՀԿ-ի միջոցով հայտարարում է տնային տնտեսությունների համար  փոքր ծավալի բիզնես-ծրագրերի մրցույթ

 

Մրցույթը նախատեսված է ՀՀ Սյունիքի մարզի 4 թիրախային քաղաքների՝ Կապան, Քաջարան, Մեղրի, Ագարակ տնային տնտեսությունների համար։

Մեկ փոքր ծավալի բիզնես-ծրագրի համար տրամադրվող գումարի չափը կազմում է մինչեւ 700.000 ՀՀ դրամ։

Տնային տնտեսությունների համար Փոքր ծավալի բիզնես-ծրագիրը պետք է համապատասխանի հետեւյալ սկզբունքներին.

  • լինի կայուն եւ շարունակական,
  • լինի իրատեսական՝ ծրագրի բյուջեի (մինչեւ 700.000 ՀՀ դրամ) տեսանկյունից,
  • լինի իրատեսական՝ ծրագրի իրականացման ժամկետների (մինչեւ 3 ամիս) տեսանկյունից,
  • բացառի կամ հնարավորինս նվազեցնի շրջակա միջավայրի եւ բնության վրա բացասական ազդեցությունը,
  • ստեղծի նոր աշխատատեղեր/ապահովի զբաղվածություն,
  • նկարագրի հնարավոր ռիսկերը եւ դրանց հաղթահարմանը ուղղված միջոցառումները,
  • նկարագրի ակնկալվող արդյունքը եւ դրա ազդեցությունը ընտանիքի վրա:

Յուրաքանչյուր տնային տնտեսություն պետք Է ներկայացնի միայն 1 բիզնես-ծրագիր: Ծրագրում չնշել անուն ազգանուն, հասցե, հեռախոսահամար:

  Ծրագրերի  ընդունման  վերջնաժամկետը՝ 26.02.2021թ.:

Կապանի եւ Քաջարանի բնակիչները ծրագրերը ներկայացնեն  ք. Կապան, Շահումյան փողոց 4/1 (նախկին կենցաղի շենք) հասցեով, իսկ Մեղրու եւ Ագարակի բնակիչները`ք. Մեղրի Ադելյան 3 (Կանանց ռեսուրս կենտրոն) հասցեով:

«ԽՈՒՍՏՈՒՓ» Բնապահպանական ՀԿ  հեռ. +(374) 77 13-18-01, 93 02-55-35

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40