Հայտնի է՝ ինչ են քննարկել Ռոբերտ Քոչարյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ, որը տեւել է մոտ 1 ժամ

28.12.2020 12:02
1611

Մեր մոսկովյան աղբյուրների փոխանցմամբ, դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր Մոսկվայում՝ ԲՖԿ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու համար, նրա և Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տևական (շուրջ մեկ ժամ տևողությամբ) հեռախոսազրույց է տեղի ունեցել, հաղորդում է 168.am-ը:

Զրուցակիցները հարցերի լայն շրջանակ են քննարկել. դրանք առնչվել են Հայաստանի և Արցախի անվտանգության խնդիրներին հետպատերազմական իրողությունների ներքո, տարածաշրջանային հնարավոր զարգացումներին, Հայաստանում ստեղծված քաղաքական և տնտեսական իրավիճակին։

Տեղեկությունը ճշտելու համար մենք դիմեցինք երկրորդ Նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին, որն այդ օրը ևս գտնվում էր Մոսկվայում։ Սողոմոնյանը չհերքեց տեղեկությունը՝ միևնույն ժամանակ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել զրույցից կամ որևէ կերպ մեկնաբանել այն։

Հ. Գ. Ի թիվս այս թեմայի շուրջ այլ հարցերի մենք փորձում էինք պարզել թե ինչո՞ւ են Պուտինը և Քոչարյանը սահմանափակվել հեռախոսազրույցով՝ առերես հանդիպման փոխարեն, ինչպես դա բազմիցս եղել է անցած տարիներին։

Սակայն Դմիտրի Պեսկովի երեկվա հայտարարությունն այն մասին, որ ՌԴ Նախագահը պատրաստվում է պատվաստում ստանալ COVID-19-ից, ինչպես նաև Պուտինի՝ հեռավար հրապարակային հանդիպումների առատությունը պարզ դարձրեցին այդ հարցի պատասխանը։ Ըստ ամենայնի, մինչ պատվաստումը նրա առերես հանդիպումների քանակը հասցված է հնարավոր նվազագույնի։

news.am

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38