Խաչիկ Ասրյանի և «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության շնորհավորանքը՝ Հայոց Ազգային Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ

28.01.2020 13:11
1304

1992 թվականի հունվարի 28-ին Հայն ու Հայաստանը ձևավորեցին և ստեղծեցին անկախ ու ինքնիշխան հայ ժողովրդի Ազգային Բանակ, որն իր ստեղծման օրվանից վահան դարձավ՝ կռվելով ու պաշտպանելով մեր՝ իր առաջին քայլերն անող  նորանկախ պետականությունը:

Համայն հայության անգերազանցելի հպարտությո՛ւն, Հայ Ազգի մարտունակ ոգու կենդանի վկայությո՛ւն, Հայրենիքի սի՛րտ և ազգային գենի գլխավոր զարկերա՛կ, ազգային ինքնության բացառիկ խորհո՛ւրդ, մեր վերհառնումի ազգապահպան ո՛ւժ ու անկոտրում կա՛մք, հայրենի հողի պաշտպանության զինվորագիր երդո՛ւմ ու հաղթանակների հավատա՛մք, Հայի և Հայաստանի ո՛ւժ և զորությո՛ւն, անվտանգությո՛ւն և հուսալի թիկո՛ւնք, մեր բազմանվաճ հաղթանակների զե՛նք, դարավոր ոսոխի մշտարթուն ահ ու սարսա՛փ Հայոց Ազգային Բանակ՝ ի դեմս գեներալների, սպաների, ենթասպաների, սերժանտների, շարքային զինվորների, պայմանագրային զինծառայողների  և Հայ ժողովրդի, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության և անձամբ իմ անունից, ջերմորեն շնորհավորում եմ համահայկական տոնի՝ Հայոց Ազգային Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով զորավոր ուժի և հասուն բանականության միասնություն, անխոցելի մարտավարություն, բարձրագույն ռազմարվեստի տիրապետման նախնյաց ժառանգություն, աննահանջ հայրենապաշտություն և Հայրենիք պահող անբեկանելի երդում:

Հայո՛ց Բանակ, քո փորձով ու մարտունակությամբ, արծիվ զավակներիդ հեռատեսությամբ ու երդմնապահ հավատարմությամբ, արցախյան հաղթանակների փառքով ու վեհությամբ, արցախյան և ապրիլյան պատերազմների անմոռաց քաջությամբ շարունակիր զարդարել փառքիդ պսակը՝ որպես մահացու օղակ թշնամու պարանոցին և անառիկ բերդ հայոց սահմաններին:

«Վախի բացակայությունը չէ արիությունը. այն սեփական վախին դիմակայելն է»: Ուրեմն, արիությո՛ւն ու անսասան նվաճումնե՛ր քեզ, սահմանապա՛հ և հայրենապա՛հ Հայոց Ազգային Բանակ:

«Հայոց Արծիվներս» հպարտենք, որ ականատեսն ու ուղեկիցնենք քո անցած փառավոր ճանապարհի: Մենք եղել ու մնալու ենք քո երդվյալ զինվորը՝ միշտ քո կողքին, միշտ քո շարքերում։

Խոնարհվում ենք Հայաստանի ու Արցախի պանթեոններում հանգչող բոլոր քաջերի հիշատակի առջև և ասում. «Դուք հավատացիք ազգի ու հայրենիքի սուրբ հարատևությանը՝ Հայաստանի վաղվա օրվան,  ու զոհվեցիք հանուն մեզ, հանուն գալիք սերունդների»։

Հավերժ փա՜ռք բոլոր ժամանակներում զոհված անմահ նահատակներին։

Փա՜ռք Հայոց Ազգային Բանակին:

Փա՜ռք Հայաստանի Հանրապետությանը:

Աստված պահպանի Հայաստանը, Արցախը, Հայ Ազգը և Հայոց Սուրբ Հողը։

           

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40