Հայտնի է՝ ինչու է արձակուրդի մեջ գտնվող Փաշինյանը եկել Կառավարություն

05.08.2025 14:36
616

Քիչ առաջ MediaHub—ը գրել էր, որ արձակուրդի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը Կառավարության շենքում է։  

Մեր տեղեկություններով՝ Փաշինյանն այսօր փակ հանդիպման է հրավիրել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներին, որոնց հետ պարբերաբար նման հանդիպումներ է ունենում: Ի դեպ, այդ հանդիպումները տեղի են ունենում կա՛մ կարևոր գործընթացների նախօրեին, կա՛մ պոստֆակտում: 

Նշենք, որ երեկ ադրբեջանական մամուլը գրեց, որ Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն  օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, Սպիտակ տանը քննարկվելու է այսպես կոչված խաղաղության պայմանագիրը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը պատրաստվում է այդ այցին։ Սակայն այս պահին պաշտոնապես դեռ չի հայտարարվել նրա` արձակուրդից վերադառնալու կամ այն ընդհատելու մասին։

Հիշեցնենք, պաշտոնապես Փաշինյանը մինչև օգոստոսի 15-ը գտնվում է արձակուրդում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40