Հայտնի է Կապան քաղաքի 2023 թվականի նարդու առաջնության հաղթողը

10.12.2023 18:23
1965

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ արդեն չորրորդ տարին է ինչ անց է կացվում Կապան քաղաքի նարդու ամենամյա առաջնությունը՝ նպատակ ունենալով կապանցիների համար ստեղծել հաճելի միջավայր ազատ ժամանակն անցկացնելու և ինչու չէ նաև նոր ծանոթություններ ձեռք բերելու: 
Դեկտեմբերի 9-ին ավարտվեց դեկտեմբերի 4-ից մեկնարկած Կապան քաղաքի 2023 թվականի նարդու առաջնությունը, որն անց էր կացվում Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճի նախասրահում։ Մրցաշարն անցկացվել է երկար խաղաձևով՝ անհատական կարգով, որին սիրողական և պրոֆեսիոնալ նարդով զբաղվող շուրջ 71 մարդ հայտ էր ներկայացրել, ինչն աննախադեպ էր նախորդ տարիների համեմատ:
Վեց օր տևած մրցումների արդյունքում եզրափակիչ դուրս եկան Հուսիկ Գրիգորյանը և Հայկ Մարտիրոսյանը, իսկ 3-րդ տեղի համար՝ Արտուշ Դինունցը և Արտավազդ Դավթյանը։ Թեժ ու համառ մրցապայքարում 3–րդ պատվավոր տեղին արժանացավ Արտավազդ Դավթյանը, 2–րդ հորիզոնականում էր Հուսիկ Գրիգորյանը, իսկ Կապան քաղաքի 2023 թվականի նարդու չեմպիոն հռչակվեց Հայկ Մարտիրոսյանը։ 
Մրցանակակիրները արժանացան համայնքի ղեկավարի կողմից սահմանված 300 000, 100 000 և 50 000–ական դրամական մրցանակների:
Մրցանակները հանձնել է համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը՝ շնորհավորելով և նոր հաջողություններ մաղթելով մասնակիցներին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40