Խաչիկ Ասրյանի եւ «Հայոց արծիվներ»-ի հերթական այցն Արցախի հարավարեւելյան շրջանում մարտական ծառայություն իրականացնող զորամասեր

04.09.2017 15:54
2011

Արցախի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության խորհրդի անդամները՝ կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, հյուրընկալվել էին Արցախի հարավարեւելյան շրջանում մարտական ծառայություն իրականացնող զորամասերում՝ նպատակ ունենալով սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին, պայմանագրային զինծառայողներին շնորհավորել տոնի առթիվ:  Տոնական միջոցառման ժամանակ հնչեցին շնորհավորական ելույթներ: Ելույթ ունեցավ նաեւ «Հայոց արծիվներ»-ի առաջնորդ Խաչիկ Ասրյանը՝ մասնավորապես նշելով. «Պաշտպանության  բանակի  18-րդ դիվիզիայի ազգապա՛հ հրամանատար, գնդապետ Ջալալ Հարությունյան, հայոց ազգային բանակի հարգարժա՛ն սպաներ, ենթասպաներ, զինվորներ, պայմանագրային զինծառայողներ, սիրելի՛ արծիվներ:

Արցախի սուրբ հողի վրա մարտական ծառայություն իրականացնող պատմական այս զորամասում ելույթս սկսում եմ Լեռնահայաստանի հերոսամարտը հաղթանակած զորավար Գարեգին Նժդեհի պատգամով. «Բավական չէ հայոց ազգի զավակը լինել, պետք է նաեւ նրա հրաշունչ զինվորը լինել»: Դո՛ւք եք այդ հրաշունչ զինվորը, պատմական Հայաստանի արքա Տիգրան Մեծի արժանավոր զավակներ: Այո՛, դո՛ւք եք, որովհետեւ դո՛ւք եք արտաքին վտանգների ժամանակ ձեռքներդ դնում խղճներիդ եւ ասում. «Ես քո կենդանի սուրն եմ հայրենիք, որ քեզ հաղթություն պիտի բերեմ»: Եվ այդ հաղթությունը դո՛ւք եք բերում ձեր ընտանիքի, զորամասի, հայրենիքի համար:

Ազգային պետական հայրենասիրական դաշտում 14 տարում 1.450 հայրենասիրական եւ ռազմահայրենասիրական միջոցառում կազմակերպած «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության խորհրդի եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ բոլորիդ՝ Արցախի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ: Անկախություն, որ կերտվեց 20-րդ դարավերջին՝ արցախյան փառավոր հերոսամարտի ընթացքում: Անկախություն, որի կայացման գործում բացառիկ ներդրում ունեցան ինչպես նահատակված, այնպես էլ կենդանի հերոսները: Փա՛ռք ու պատիվ նրանց եւ Ձեզ՝ արժանապատիվ զինվորականներ:

Միշտ գիտակցե՛ք, որ դուք անընդհատ գտնվել եւ գտնվում եք հայոց նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Միշտ գիտակցե՛ք, որ դո՛ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին եւ զինվորը:

Միշտ գիտակցե՛ք, որ ձեր խրամատների դիմաց կանգնած է հինավուրց եւ քրիստոնյա հայ ժողովրդի դարավոր թշնամի հակառակորդը՝ ի դեմս խառնածին ցեղերի արդյունքում ձեւավորված-հորինված Ադրբեջանի, իսկ ձեր թիկունքին են ամեն օր ձեզ փառաբանող, ձեզ սպասող արժանապատիվ ձեր ծնողները:

Թող Աստված պահպանի ձեզ եւ ձեր ընտանիքներին:
Թող Աստված պահպանի Հայաստանին, Արցախին եւ Սփյուռքին:
Կեցցե՛ք դուք,
Կեցցե՛ հայոց ազգային բանակը,
Կեցցե՛ հայոց անկախ պետությունը»:

Խաչիկ Ասրյանը կազմակերպության խորհրդանիշ սպիտակագլուխ արծիվ հուշանվերով եւ թանկարժեք նվերով պարգեւատրեց ՊԲ 18-րդ դիվիզիայի հրամանատար, գնդապետ Ջալալ Հարությունյանին: «Լեռնահայաստանի արծիվ» ոսկյա հուշամեդալով եւ թանկարժեք նվերներով պարգեւատրեց դիվիզիայի հրամանատարի տեղակալներին եւ զորամասերի հրամանատարներին: Թանկարժեք նվերներով պարգեւատրվեցին նաեւ զորամասերի մի շարք սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, զինվորներ, պայմանագրային զինծառայողներ:

Հերթական ռազմահայրենասիրական միջոցառման ընթացքում Խաչիկ Ասրյանը երախտագիտություն հայտնեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն, հայրենասեր հայորդի Ռալֆ Յիրիկյանին՝ «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ռազմահայրենասիրական միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:

«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ խոսնակ

25.08.2026 19:43

Ուսումնական տարվա մեկնարկին ՆԳՆ ոստիկանությունը կիրականացնի ուժեղացված ծառայություն

25.08.2026 18:55

Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը

25.08.2026 17:00

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

25.08.2026 16:10

Ներքին Հանդի եկեղեցին, որ ադրբեջանական գերության մեջ է

25.08.2026 16:00

Слова и образы: в Русском центре Капана открывали секреты выразительной речи

25.08.2026 14:32

Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է

25.08.2026 14:20

Էդիկ Մարտիրոսյանը` խառը մարտարվեստների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

25.08.2026 12:58

Անվերջ ֆեստիվառվեք, աղանդավորական համաժողովներ հրավիրեք, մինչև քաղաքական ու իրավական պատասխանատվություն․ Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ)

25.08.2026 12:13

Սեպտեմբերը երեխայի համար պարզապես արձակուրդի ավարտ չէ. այն հոգեբանական ադապտացիայի պատասխանատու շրջան է և նշանակալի սոցիալական փորձ

25.08.2026 12:01

Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել

25.08.2026 11:20

ՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել փրկարարները

25.08.2026 10:23