ՀԱՅՏՆԻ Է ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂԸ

17.10.2024 17:48
685

Ավարտվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ անցկացվող 2024թ․ «Նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի» 3-րդ՝ մարզային փուլը, որն անցկացվեց Կապանի մարզադաշտում և Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի հրաձգարանում։

Մինչ մարզային փուլի անցկացումը Սյունիքի տարբեր դպրոցների թիմեր մասնակցել էին դպրոցական ու համայնքային փուլերին:

Մարզային փուլին մասնակցեցին համայնքային փուլի հաղթողները՝ Կապանի թիվ 3 միջնակարգ, Ագարակի միջնակարգ, Խնձորեսկի միջնակարգ և Սիսիանի ավագ դպրոցների թիմերը:

Ռազմամարզական խաղերի հիմնական նպատակը հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդներ պատրաստելն ու նրանց մեջ առողջ ապրելակերպ արմատավորելն է:

Խաղերը նախատեսված են 9-12-րդ դասարանների աշակերտների համար։ Յուրաքանչյուր թիմում ընդգրկված է 9 պատանի։ Նրանք իրենց ուժերը, պատրաստականությունն ու սպորտային հմտությունները չափեցին հետևյալ մրցաձևերի պայքարում՝ նռնակի նետում, 8կգ-անոց ուսապարկով փոխանցումավազք, ձգումներ պտտաձողից, կրոսավազք, հրաձգություն (օդամղիչ հրացանով), ինքնաձիգի քանդում-հավաքում սահմանված ժամանակահատվածում։

Ռազմամարզական խաղերի մարզային փուլի հաղթող ճանաչվեց Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի թիմը, որն առաջիկայում նախատեսվող եզրափակիչ-հանրապետական փուլի մրցումներում կներկայացնի Սյունիքի մարզը։

Մարզային փուլի 1-3-րդ տեղերը գրաված դպրոցները ստացան ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագիր։

Ընդգծենք, որ խաղերն ընթացան կազմակերպված` հմուտ մրցավարների, բոլոր մասնակից դպրոցների զինղեկների, ինչպես նաև ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության անմիջական մասնակցությամբ ու վերահսկողությամբ։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12