Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը

19.06.2025 11:28
468

2025 թվականի հունիսի 24-ին` առավոտյան ժամը 9։00-ից, մեկնարկում է ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլը՝ hayt.emis.am կայքի միջոցով։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

«Խնդրում ենք լինել ուշադիր, քանի որ haytru.emis.am կայքը, որը նախատեսված է ռուսերենով ուսուցման դասարաններում հայտագրման համար, այս փուլում չի գործելու։

Այս փուլում հայտագրվող երեխաների միջին թիվը 15000 է, սակայն նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ համակարգի գործարկման առաջին վայրկյաններին միաժամանակյա հարցումների թիվը գերազանցում է 45000-ը, ինչը նշանակում է, որ միևնույն երեխային տարբեր սարքերից փորձում են հայտագրել: Դրա արդյունքում համակարգն ունենում է մեծ ծանրաբեռնվածություն, և դժվարանում է երեխային նախընտրած հաստատությունում հայտագրելու գործընթացը:

Հարգելի՛ ծնողներ, ևս մեկ անգամ հորդորում ենք՝ մեկ երեխային հայտագրելու համար օգտագործել մեկ սարք։ Խնդրում ենք հայտագրման ժամանակ նման ծանրաբեռնվածության դեպքում պահպանել հանգստություն և ևս մեկ անգամ հանգիստ, առանց ժամանակ կորցնելու փորձել իրականացնել հայտագրումը:

Հայտագրման համար նախընտրելի է օգտվել google chrome browser-ից։ Այլ browser-ներ կարող են հայտագրման կայքը բեռնել ձեր սարքի հիշողությունից, որի պատճառով լրացված հայտը կարող է չուղարկվել՝ պարզապես պահվելով սարքի հիշողության մեջ, ինչի արդյունքում հայտագրումը տեղի չի ունենա:

Հայտագրման գործընթացը տևում է միջինում 30 վայրկյան: Հաշվի առնելով, որ համակարգում կան մեծ պահանջարկ ունեցող դպրոցներ, որոնցում հայտագրելու ցանկություն ունեցող երեխաների թիվն ավելի մեծ է, քան տվյալ դպրոցի համար լիցենզիայով սահմանված տեղերի քանակը, ապա նշված դպրոցներում հաշված րոպեների ընթացքում լրանում են լիցենզիայով նախատեսված տեղերը, և նոր հայտագրում այլևս հնարավոր չի լինում իրականացնել:

Սիրելի՛ ծնողներ, ևս մեկ անգամ խնդրում ենք ձեր և երեխաների տվյալների համապատասխանության ստուգումն իրականացնել նախօրոք՝ մինչև հունիսի 24-ը, քանի որ առանց տվյալների համապատասխանության ստուգման՝ չեք կարողանալու հայտագրել երեխային։ Տվյալների ստուգումը հավելյալ ժամանակ է պահանջում, և հայտագրման օրը ստուգում իրականացնելու դեպքում շատ հավանական է, որ չհասցնեք երեխային հայտագրել ձեր նախընտրած դպրոցում։ Տվյալների համապատասխանության ստուգումն իրականացվում է stugum.emis.am կայքի միջոցով։

Հայտագրման համակարգը կգործի մինչև 2025-26 ուսումնական տարվա ավարտը»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40