ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել Կաթողիկոսի եւ վեց եպիսկոպոսների նկատմամբ քրվարույթը

07.08.2026 11:50
258

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) խորապես մտահոգված է Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության նկատմամբ իրականացվող հետապնդումներից։ Այս մադին ՀԲԸՄ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպես նաև վեց եպիսկոպոսների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, որի հիմքում թեմի ղեկավարմանն առնչվող ներեկեղեցական խնդիր է, լուրջ մտահոգություններ է առաջացնում դավանանքի ազատության և օրենքի գերակայության շուրջ։

ՀԲԸՄ-ն ամենայն հարգանքով կոչ է անում կասեցնել սույն քրեական վարույթը, որը, մեր համոզմամբ, չունի իրավական հիմք և հակասում է մեր պատմական ավանդույթներին։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, անհրաժեշտության դեպքում ՀԲԸՄ-ն պատրաստ է կառուցողական դեր ստանձնել այս իրավիճակի հանգուցալուծման գործում:

ՀՀ Սահմանադրությունն ու ազգային օրենսդրությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ճանաչում են որպես Ազգային Եկեղեցի, ընդունում նրա ինքնակառավարման իրավունքը և պաշտպանում կրոնական ազատությունը։ Ըստ այդմ, եկեղեցական պաշտոնի համար եպիսկոպոսների համապատասխանությանն առնչվող հարցերը ենթակա են կարգավորման բացառապես Կանոնական իրավունքի և Եկեղեցու կողմից սահմանված ընթացակարգերի շրջանակներում։

ՀԲԸՄ-ն հարգում է Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը, նրա քաղաքական իշխանությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները։ Միևնույն ժամանակ, ՀԲԸՄ-ի հարգանքն անսասան է մնում Հայ Եկեղեցու և Կանոնական իրավունքի ու եկեղեցական կարգի համաձայն ընտրված նրա ղեկավարության հանդեպ, և ՀԲԸՄ-ն ողջ աշխարհում հայապահպանության գործում Եկեղեցու մնայուն դերը համարում է կենսական»։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է կրթության մշակների օրհնության կարգ

30.08.2026 18:24

ԶՊՄԿ-ն հայտնում է դժբախտ պատահարի մասին

30.08.2026 17:02

Այսօր Բակո Սահակյանի ծննդյան օրն է

30.08.2026 10:57

Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրման սահմանափակումները կապված են բացառապես սանիտարական նորմերի, այլ ոչ թե քաղաքականության հետ․ Գալուզին

29.08.2026 19:34

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները սադրիչ ենք համարում․ Մարիա Զախարովա

29.08.2026 13:30

Մեղրիում կայացավ «Պար առանց սահմանների» միջազգային փառատոնի բացման արարողությունն ու գալա համերգը

29.08.2026 00:36

Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը նախատեսվում է Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում․ Փաշինյանի մամուլի խոսնակը հաստատել է տեղեկությունը

29.08.2026 00:23

Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել․ Զախարովան՝ Փաշինյանին

28.08.2026 21:00

Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ-ից․ Ուշակով

28.08.2026 20:44

Սեպտեմբերի 1-ից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննությունները կանցկացվեն նոր կարգով

28.08.2026 20:01

Կաթողիկոսի և 6 սրբազանների «գործը» կուղարկվի Երևանի առաջին ատյանի քրեական դատարան

28.08.2026 19:52

Գյումրիում ՀՀ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանների աշխատաժողովը

28.08.2026 17:04