Հեղափոխական իշխանության պայմաններում հանքերի սեփականատերերը իրենց նույն՝ լկտի կերպով են դրսևորում

22.11.2019 10:58
1559

«Դա շատ օրինաչափ վարքագիծ է այսօրվա հանքարդյունաբերական ընկերությունների համար. ճանճը տզզում է՝ իրենք դատի են տալիս: Այդ վարքագիծը նպատակ ունի պարալիզացնելու, ճնշելու, քանի որ իրենք չունեն ժամանակի և ֆինանսական խնդիրներ՝ կարող են վարձել փաստաբանական գրասենյակներ և հարձակվել մեզ վրա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը՝ անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացրած դատական հայցին ընդդեմ «Առաջին լրատվական»-ի:

Արթուր Գրիգորյանը շեշտադրեց պետության իրավակիրառական և օրենսդիր դերը. «Այստեղ խնդիր կա ապացուցելու, իսկ ապացուցելու համար անհրաժեշտ է ինֆորմացիա, իսկ հանքարդյունաբերության ոլորտում ինֆորմացիան ամբողջությամբ գաղտնի է՝ առևտրային գաղտնիք, իրական սեփականատերերի գաղտնիություն և այլն: Եվ նրանք օգտվում են օրենքի տված առավելություններից և այս հարցում կառավարության ու խորհրդարանի անգործությունից»:

Մեր զրուցակցի խոսքով՝ նոր կառավարության օրոք ՏՄՊՊՀ-ն իրականացրել է մի համակենտրոնացում, որով թույլ է տվել, որ կիպրական ընկերությունը ձեռք բերի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում փայաբաժին ունեցող ընկերության ակտիվները. «Հետո պարզվում է, որ այդ կիպրական ընկերությունը փոխկապակցված է Արթուր Վանեցյանի հորեղբոր տղաների հետ: Հիմա այս ամբողջ շղթան բացահայտելու համար մենք պե՞տք է ունենանք բավարար չափով ինֆորմացիա, թե՞ ոչ: Պե՞տք է ունենանք լուսաբանող լրատվամիջոց, թե՞ ոչ. հիմա այդ լրատվամիջոցն ինչպե՞ս լուսաբանի, որ մեկ բառ ավելի չխոսի»:

Ինչպես նշեց Արթուր Գրիգորյանը՝ իրավիճակն այնքան աբսուրդային է, որ անգամ հեղափոխական իշխանության պայմաններում այդ նույն մարդիկ իրենց նույն՝ լկտի կերպով են դրսևորում. «Գողն առաջինն է գոռում՝ բռնել գողին»:

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև Ամուլսարի խնդրին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
 

www.1in.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40