Հեղուկ գազի դեֆիցիտ է ստեղծվում՝ ադրբեջանական «քաղաքական բենզինի» իրացումն ապահովելու համար. «Ժողովուրդ»

15.01.2026 20:04
489

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարորդները երեկ քնել արթնացել ու տեսել են, որ հեղուկ գազի գինն ավելացել է 30-40 դրամով։ Մինչ երեկո լցակայաններում հեղուկ գազի դեֆիցիտ է նկատվել։

Հեղուկ գազի թանկացման և դեֆիցիտի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ճշտումներ էր փորձել անել՝ հարցեր հնչեցնելով Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին։ Հետաքրքրվել էինք թանկացման պատճառը և շուկայի մրցակցային խնդիրները։ Թանկացման վերաբերյալ վերջինիս պատճառաբանումներից մեկը Լարսի փակ լինելու հանգամանքն էր։

Երեկ օրվա ավարտին հեղուկ գազի գինն աստիճանաբար բարձրանալով դարձել էր 250 դրամ։ Վարորդները «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգում էին, որ եթե այսպես շարունակվի կստեղծվի դեֆիցիտ, որի շնորհիվ էլ ավելի հեշտ և արագ կիրացվի ադրբեջանական բենզինը։

Մասնագետները պնդում են, որ հնարավոր է արհեստական դեֆիցիտ է ստեղծվում, որ ադրբեջանական «քաղաքական բենզինը» իրացվի խաղաղության անվան տակ։ Հարկ է նշել, որ ՀՀ-ն հեղուկ գազ հիմնականում ներկրում է Ռուսաստանից, մասամբ նաև Իրանից և Իրաքից»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40