Հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք մեր աշխատանքները․ Քոչարյան

23.04.2021 16:33
1393

Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքի էջում հրապարակվել է աջակիցների հետ ապրիլի 21-ին տեղի ունեցած հանդիպման տեսանյութը, որտեղ Հայաստանի երկրորդ նախագահը խոսել է սպասվող առաջիկա նախընտրական պայքարի մասին։

«Հիմա ես գիտեմ, շատերի մոտ այնպիսի կարծիք կա, որ իրենք արդեն քարոզարշավ են սկսել և մենք հետ ենք մնում։ Հանգիստ ենք։ Հանգիստ, պլանավորված քայլերով առաջ ենք գնալու։ Հենց հրաժարականը տվեց, հաջորդ օրը սկսելու ենք մեր աշխատանքները։ Եթե իշխանությունն այսօր հազարավոր հարց ունենալով զբաղված է քարոզչությամբ, դա չի նշանակում, որ ես պետք է մտնեմ նույն պրոցեսի մեջ՝ ասելով, որ իրենք սկսել են, միգուցե, ես հետ կմնամ։ Այդպես չի լինելու»,- ասել է նա։

Քոչարյանի կանխատեսմամբ՝ սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինելու են երկբևեռ․ «Այն, ինչն այսօր անում է իշխանությունը՝ կապված իմ կամ հնարավոր այն դաշինքի հետ, որը ես եմ գլխավորելու, իրենք իմ տեղը քարոզչություն են անում։ Իրենք աջակցում են և աջակցելու են այս բևեռի ձևավորմանը։ Ես գիտակցում եմ, որ հիմնական թիրախը ես եմ լինելու և հպարտ եմ, որ այս իշխանության ատելությունը վաստակել եմ»։

Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց նաև, որ «գալիս եմ իշխանության՝ արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար»։

Ընդդիմադիր ուժերը իրազեկման ակցիաններ են իրականացնում Երևանում

08.11.2026 16:42

Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին

08.11.2026 16:36

Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ–ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա

08.11.2026 00:37

Միավորվել ենք, որովհետև վտանգված է անկախ Հայաստանի գոյությունը. Լևոն Զուրաբյան

08.11.2026 00:19

Սահմանադրության պաշտպանության համար բոլոր գործիքակազմերին պատրաստ ենք, երբ ժամանակը գա, կոչ կուղղենք մեր ժողովրդին․ Նարեկ Կարապետյան

08.11.2026 00:11

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության ավագանու թեկնածուների հանդիպումները՝ Ծավում, Ներքին Հանդում, Սրաշենում, Շիկահողում և Ճակատենում (լուսանկարներ)

07.11.2026 23:07

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

07.11.2026 18:59

«Շանթ Դաշինք»-ի թեկնածուները հանդիպել են Առաջաձորի, Վերին Խոտանանի, Տավրուսի և Ներքին Խոտանանի բնակիչների հետ

06.11.2026 21:58

Վերոնիկա Զոնաբենդը Հայաստանի կառավարությանը փոխանցել է Բաքվում պահվող հայ բանտարկյալների համար հավաքված 1254 նամակ

06.11.2026 21:30

12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ

06.11.2026 19:08

Քաղաքացիների 97.9%-ը մտահոգված է բանակում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մաhվան դեպքերով

06.11.2026 17:16

Պուտինն ու Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

06.11.2026 17:08