Հեպատիտ C-ի վարակ Քաջարանում. աղբյուրը, նախնական վարկածով, քաղաքի հիվանդանոցն է

23.01.2015 16:48
3509

Կպարզի՞, արդյոք, քննությունը մարդկանց կյանքի հետ դաժան խաղ արած անփութության մեղավորներին։

Քաջարանի բժշկական կենտրոնում այժմ միայն ամբուլատոր բաժինն է աշխատում. այս մասին հայտնեց ԲԿ գլխավոր բժշկի պաշտոնակատար Վ.Մանասյանը՝ ավելացնելով, որ ՀՀ առողջապահության նախարարությունն ու Սյունիքի մարզպետարանն օրենքով սահմանված ամեն քայլ ձեռնարկում են, իրենք սպասում են պատճառների հայտնաբերմանն, ու իրենց համար ամենակարեւոր հարցն է՝ որոնք են լինելու հիվանդանոցի հետագա քայլերը:

Քաջարանի ԲԿ հիվանդանոցային հատվածի աշխատանքները դադարեցված են, այստեղ քննչական աշխատանք եւ ուսումնասիրություններ են իրականացնում համապատասխան մարմինները:

Չնայած հեպատիտ C-ով վարակված մարդիկ Կապանի բժշկական կենտրոն էին դիմել դեռեւս 2014-ի վերջերին, միայն Ամանորից հետո լայն զանգվածներին հայտնի դարձավ ներհիվանդանոցային ինֆեկցիայի կասկածն, ու հանրապետությունով մեկ աղմուկ բարձրացվեց արտառոց այս դեպքի մասին: Առողջապահության նախարարությունը հունվարի 13-ին հայտարարեց վարչական վարույթի նախապատրաստման, իսկ ՀՀ քննչական կոմիտեն՝ հունվարի 17-ին քրեկան գործ հարուցելու մասին:

Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Աիդա Բադալյանը տեղեկացրեց, որ մինչ այժմ իրենց դիմել է 6 հոգի, հինգն արդեն դուրս է գրվել, հիվանդանոցում շարունակում է բուժում ստանալ մեկ հիվանդ: Նրանք Կապանի եւ Քաջարանի բնակիչներ են, բոլորն էլ վերջին ամիսներին վիրահատվել են Քաջարանի հիվանդանոցում: Իրենք հիվանդներին խորհուրդ են տվել դիմել նաեւ Երեւան՝ լրացուցիչ հետազոտություններ անցնելու եւ անհրաժեշտության դեպքում բուժումը շարունակելու համար: Բժշկուհին տեղեկացրեց նաեւ, որ հնարավոր է՝ մարդը հիվանդ լինի հեպատիտ C-ով, բայց ախտանշաններ առկա չլինեն, չիմանա իր հիվանդության մասին…

ՀՀ առողջապահության նախարարությունը հունվարի 13-ին տարածած հայտարարության մեջ հայտնել էր, որ նախարարի հրամանի համաձայն նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետները «Քաջարանի ԲԿ» ՓԲԸ-ում իրականացրել են ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների գնահատման ուսումնասիրություն, որն ուղեկցվել է լաբորատոր հետազոտություններով. «Վերջինիս արդյունքում վիրաբուժական բաժանմունքից բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ վերցված 60 նմուշից 13-ում (21.6%), ախտահանման որակի 60 նմուշից 5-ում (8.3%), մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքից բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ վերցված 40 նմուշից 8-ում (20%) հայտնաբերվել են շեղումներ»:

Նախարարությունը միաժամանակ հայտնել էր, որ «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ է հոսպիտալացվել 4 հիվանդ, որոնց մոտ կասկածվել է սուր հեպատիտ C։ Կապանի ԲԿ-ում իրականացվել են ախտորոշիչ եւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում` հաստատող լաբորատոր հետազոտություններ: Իրականացվել է դեպքերի համաճարակաբանական հետազոտություն, եւ պարզվել է, որ բոլոր հիվանդները վիրահատական բժշկական միջամտություն են ստացել «Քաջարանի ԲԿ»-ի վիրաբուժական բաժանմունքում` գրեթե նույն ժամանակահատվածում: Նույն ընթացքում Քաջարանի հիվանդանոցում վիրահատված եւս մեկ հիվանդ հոսպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, իսկ այժմ բուժումը շարունակում է Կապանի հիվանդանոցում:

Հետազոտությունների արդյունքների մասին նախարարությունը տեղեկացրել է Սյունիքի մարզպետարանին: ԱՆ առողջապահական պետական տեսչությունը նյութեր է նախապատրաստել վարչական վարույթ հարուցելու համար, մարզպետարանն առողջապահության նախարարության մասնագետների մասնակցությամբ ստեղծել է հանձնաժողով։ Քննարկվել են ուսումնասիրության արդյունքները եւ կազմակերպվել Քաջարանի հիվանդանոցում ներկայումս եւ նախկինում վիրահատական բժշկական միջամտություն ստացած հիվանդների եւ բուժանձնակազմի` հեպատիտ C-ի նկատմամբ լաբորատոր հետազոտություններ: Վերցվել է արյան 40 նմուշ (22-ը` բուժանձնակազմից, 18-ը` հիվանդներից): Նմուշները հետազոտվել են ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնում»։ Լաբորատոր հետազոտության արդյունքում հիվանդներից վերցված 3 նմուշում եւս հայտնաբերվել են հեպատիտ C–ի Էմ (M) եւ Ջի (G) հակամարմիններ: Այսպիսով պարզ է դառնում, որ բոլոր հիվանդները վիրահատական միջամտությունը ստացել են նույն ժամանակահատվածում, ինչը չի բացառում հեպատիտ C-ի ներհիվանդանոցային վարակման հավանականությունը: Հունվարի 16-ին արդեն ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրեց նաեւ, որ դեպքի առիթով նախարարի հրամանով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով։ Դրանում ընդգրկված են ինչպես կլինիցիստներ, այնպես էլ Առողջապահական պետական տեսչության եւ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» մասնագետներ։ Հանձնաժողովին հանձնարարվել է կարճ ժամանակում ուսումնասիրել «Քաջարանի ԲԿ» ՓԲԸ-ի հիվանդանոցային ծառայության կազմակերպման համապատասխանությունը ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով հաստատված չափորոշիչներին, ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելմանն ուղղված միջոցառումների համապատասխանությունը գործող իրավական ակտերին, ինչպես նաեւ հիվանդանոցում գործող որակի վերահսկման մասնագիտական հանձնաժողովի գործունեության համապատասխանությունը ՀՀ ԱՆ 16.01.2014թ. թիվ 37-Ա հրամանի պահանջներին։ Հանձնաժողովը կկատարի Քաջարանի հիվանդանոցում արձանագրված հեպատիտ C-ով վարակի դեպքերի համաճարակային իրավիճակի ուսումնասիրություն։

Ի դեպ, Քաջարանում խոսակցություններ են շրջանառվում, որ հիվանդությամբ վարակվածների թիվն իրականում ավելի շատ է եւ անցնում է տասնյակից: ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը մեզ տեղեկացրեց, որ այս առումով դեպք համարվում է լաբորատոր հետազոտությամբ հաստատվածը, իսկ դրանք ութն են: Հնարավոր վարակակիրներին եւ հիվանդներին շուտ հայտնաբերելու համար իրենք աշխատանքներ են տանում գտնելու եւ հետազոտելու բոլոր այն մարդկանց, որ օգտվել են հիվանդանոցից:

ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Քաջարանում հեպատիտ C-ով վարակված հիվանդները պետպատվերի շրջանակում են բուժվելու:

Բայց խոսքը վերաբերում է հիվանդության միայն սուր շրջանին. հեպատիտ C-ն այնուհետեւ կարող է քրոնիկական բնույթ կրել եւ տարիների երկարատեւ բուժում ու հետազոտություններ պահանջել, ինչն արդեն պետպատվերի շրջանակում չէ: Հիվանդներն իրենք պետք է հոգան չափազանց թանկարժեք բուժման ծախսերը:

Ի՞նչ է լինելու կոնկրետ այս պայմաններում վարակված հիվանդների հետ, եթե նրանք հետագա բուժման կարիք ունենան. չէ՞ որ մարդիկ վարակվել են կոնկրետ մեղավորների առկայության դեպքում, եւ նրանց բուժման ծախսերի հարցը եւս պետք է մտահոգի գործը քննողներին…

Ի դեպ, հունվարի 17-ին նաեւ քրեական գործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում՝ «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու, անվտանգության կանոններին չհամապատասխանող` 2 եւ ավելի անձանց առողջությանը վնաս պատճառած ծառայություններ մատուցելու դեպքի առթիվ: Վարչությունում ոստիկանության Կապանի բաժնից ստացվել են նյութեր, որոնց համաձայն Քաջարանի ԲԿ բուժօգնության դիմած մի քանի քաղաքացի բացատրություն է տվել, որ նախքան բժշկական կենտրոն դիմելը հեպատիտ C հիվանդության վարակակիր չի եղել, սակայն նշված կենտրոնում բժշկական միջամտության, վիրահատության ենթարկվելուց հետո իր մոտ հեպատիտ C է ախտորոշվել:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ` Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասով եւ 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Կատարվում է նախաքննություն:

Վերջում տեղեկացնենք, որ հեպատիտ C-ն վարակիչ հիվանդություն է, որը գլխավորապես ախտահարում է լյարդը։ Հաճախ հեպատիտ C-ն ընթանում է առանց ախտանիշերի, սակայն քրոնիկական ընթացքը կարող է սպիական փոփոխություններ առաջացնել լյարդում եւ տարիներ անց` լյարդի ցիռոզի պատճառ դառնալ։ Հեպատիտ C-ն հիմնականում փոխանցվում է արյան միջոցով` թմրանյութերի ներերակային օգտագործման, վատ ախտահանված բժշկական գործիքների օգտագործման եւ արյան փոխներարկման ճանապարհով։

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

Միքայել Միքայելյան․ Ինքս ինձ չէի ների, եթե «Ադրբեջան» գրվածքով դուրս գայի մեկնարկի

12.01.2026 10:50

Մահացել է Վազգեն Սարգսյանի հայրը

12.01.2026 00:35

Իսրայելը Իրանի դեմ պատերազմի կգնա միայն այն դեպքում, եթե հարձակումը սկսի ԱՄՆ-ն․ իրանագետ

11.01.2026 18:43

ԱՄՆ-ի հարձակմшն դեպքում Իսրայելի և ԱՄՆ ռազմածովшյին կառույցները կդառնան մեր օրինական թիրшխները. Իրանի խորհրդարան

11.01.2026 11:55

Չարագործի հետ դատաստանի է ենթարկվելու նաև այդ ամենի հանդեպ անտարբեր կեցվածք ընդունած անձը․ Տեր Ասողիկ

10.01.2026 23:44

ԿԳՄՍՆ աշխատակիցներին բաժանվել է 382, 5 մլն դրամ պարգեւավճար. նախարարությունում տեղյակ չեն մանկավարժները հավելավճար ստացել են, թե ոչ

10.01.2026 22:25

Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից

10.01.2026 14:32

Իրավիճակն ընդհանուր առմամբ ունի ռիսկային տարրեր, սակայն մնում է Իրանի իշխանությունների կառավարելիության շրջանակում․ իրանագետ

10.01.2026 12:51

«Թող Ամենասուրբ Աստված Իր աստվածային արդարությամբ և ճշմարտությամբ Հայոց Եկեղեցուց սրբի և հեռացնի վարձկան, կեղծ և արծաթասեր՝ անդեմ ու աննկարագիր սպասավորներին». Հայր Ասողիկ

10.01.2026 01:18

Դատարանը 3 ամսով երկարացրեց Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը

09.01.2026 18:32

Թրամփ, թույլ մի տվեք, որ Ադրբեջանն օկnւպացնի Հայաստանի տարածքները. Արման Թաթոյանի հոդվածը հրապարակվել է The Washington Times-ում

09.01.2026 16:24

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.01.2026 16:10