Ամեն ինչ անելու ենք սեփական ավիացիա ունենալու համար. Պապիկյան

10.06.2020 11:26
1163

2019-ը ՀՀ ավիացիայի համար աննախադեպ էր նրանով, որ մենք հնարավորություն ստացանք ապահովել եվրոպական մի քանի ավիաուղիների մուտքը Հայաստան և մատչելի ուղետոմսով ապահովել մեր քաղաքացիների ելքը դեպի եվրոպական երկրներ: Այդ մասին ԱԺ-ում 2019-ի բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: 

Անդրադառնալով Հայաստանում հավաստագրված ավիաընկերությունների՝ Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության` EASA-ի սև ցուցակում հայտնվելու հանգամանքին՝ նախարարը նշեց, որ այդ խնդիրը մեկ օրում չէ, որ առաջացել է և ամենևին 2019-ի արգասիքը չէ: «Իհարկե, այդ մասով մտահոգություն կա, և եթե հնարավոր լիներ խուսափել, լավ կլիներ, բայց ունենք այն, ինչ ունենք: Մեր երկրում նախկինում արված ցանկացած թերության պատասխանատուն դառնում ենք նաև մենք»,- ընդգծեց Ս.Պապիկյանը:

Նա հայտարարեց, որ Կառավարության տեսլականն է՝ ամեն ինչ անել տեղական ավիափոխադրող և սեփական ավիացիա ունենալու համար: «Խոսքն իրական, ոչ թե արհեստական ավիափոխադրողների մասին է: Կարծում եմ՝ երկու տարում հնարավոր է իրականացնել այդ ծրագիրը»,- ասաց նախարարը:

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40