Մակրոնի նման հայտարարությունները խոչընդոտում են խաղաղության հաստատմանը. Ադրբեջանի ԱԳՆ

29.06.2023 17:49
854

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հակաադրբեջանական հայտարարությունները, որոնք նա արել է Մարսելի հայ համայնքի հետ հանդիպմանը, և որոնք արտացոլում են միակողմանի աջակցություն Հայաստանին, անընդունելի են։  Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ արձագանքելով Մակրոնի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ղեկավարն ասել էր, որ «ինքն Ալիևի վրա ավելի շատ ճնշում է գործադրել և ավելի շատ ճնշում է գործադրելու, քան ինքը՝ Փաշինյանը»։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա ճնշում գործադրելու հայտարարությունները Ֆրանսիայի նախագահ Մակրոնի երևակայության արգասիքն են:

Ադրբեջանի նախագահի վրա ճնշում գործադրելու փորձերը երբեք արդյունք չեն տվել: Նախագահ Մակրոնի հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նա գործիք է Ֆրանսիայի հայկական լոբբիի ձեռքում... Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման և Ղարաբաղի տարածաշրջանը որպես Ադրբեջանի անբաժան մաս ճանաչելու ֆոնին նախագահ Մակրոնի նման ՝հայտարարությունները ոչ միայն խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության և հանգստության հաստատմանը, այլ նաև նպաստում են անջատողականությունը և ահաբեկչությունը խրախուսողների և աջակցողների ապակառուցողական գործունեության հետագա ընդլայնմանը», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:

https://yerevan.today/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40