Որդեգրված անձը 18 տարին լրանալուց հետո իրավունք կունենա ստանալ կենսաբանական ծնողների վերաբերյալ տվյալներ

10.01.2019 14:04
1147

Կառավարությունը հաստատեց «Տասնութ տարին լրացած որդեգրված անձին իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև իր կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը:

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշեց՝ նախագիծը թույլ է տալիս, որ որդեգրված անձը 18 տարին լրանալուց հետո իրավունք ունենա իմանալու իր կենսաբանական ծնողների վերաբերյալ տվյալներ: «Այս փոփոխությունը կատարվել է ի ապահովումն անձնական կյանքի հարգանքի իրավունքի: Մինչև հիմա դա չի եղել»,- ասաց նա՝ հավելելով, որ նման իրավունք ունեն նաև կենսաբանական ծնողներն, և նրանք իրավունք ունեն գաղտնի մնալ: «Եթե կենսաբանական ծնողները չեն տալիս իրենց համաձայնությունը, ապա որդեգրված անձն իրավունք ունի ստանալու գոնե այնպիսի տեղեկություններ, որոնք բավարար են, բայց նույնականացման հնարավորություն չեն տալիս»,-ընդգծեց Զեյնալյանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նման որոշման ընդունումը նպատակ է հետապնդում ապահովել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 128-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ընթացակարգը, մասնավորապես՝ կանոնակարգել 18 տարին լրացած անձին պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերջինիս որդեգրման փաստի, ծննդավայրի, ծննդյան ժամանակի, կենսաբանական ծնողների անձնական տվյալների տրամադրման  գործընթացը:

Մասնավորապես, ՀՀ օրենսդրությամբ, որդեգրված չափահաս անձը իրավունք ունի իր որդեգրման մասին տեղեկություններ ստանալ միայն որդեգրողի մահվան դեպքում, իսկ որդեգրողի համաձայնության բացակայության դեպքում միայն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

Վերը նշված դրույթը պաշտպանում էր որդեգրողների շահերը՝ միաժամանակ անտեսելով թե որդեգրվածի եւ թե կենսաբանական ծնողների շահերը: Փորձը ցույց է տալիս, որ որդեգրվածը ցանկություն է հայտնում տեղեկություններ ստանալ իր կենսաբանական ծնողների մասին:

Ըստ նախագծի՝ պետական, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ի դեմս ՔԱԿԳ մարմինների, կողմից 18 տարին լրացած որդեգրված անձանց՝ վերջիններիս կողմից ներկայացված դիմումի հիման վրա, տրամադրվելու են տեղեկանքներ իրենց որդեգրման փաստի, որը ներառում է որդեգրվածի՝ մինչեւ որդեգրումը անվան, հայրանվան, ազգանվան, ծննդյան ժամանակի, ծննդյան վայրի, ինչպես նաեւ իրենց կենսաբանական ծնողների անձնական տվյալների մասին, այդ թվում՝ ազգության, արյան խմբի, հիվանդությունների մասին տեղեկատվություններ:

Կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվելու են միայն ծնողների՝ իրենց տվյալները որդեգրված երեխային տրամադրելու համաձայնության առկայության դեպքում:

Որդեգրվածը կարող է ցանկություն հայտնել ծանոթանալ միայն ծնողների հիվանդությունների, ազգության, քաղաքացիության եւ այլ տեղեկություններին՝ առանց նրանց նույնականացման: Վերը նշված կարգավորումները, մասնավորապես՝ դիմումի քննարկման, տեղեկանքները լրացնելու եւ տրամադրելու գործընթացները, տեղեկանքների տրամադրման ժամկետները, ձեւերը, տեղեկատվության հավաքագրելու ընթացակարգերը սահմանվում են նախագծով:

armenpress.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24