Հեքիաթային եւս մեկ ամառային ուրախ օր անցկացրեցին կապանցի երեխաները

17.06.2014 14:57
2640

Կապանի քաղաքապետարանը եւ «Ռոստելեկոմ» ընկերությունը հունիսի 14-ին հեքիաթային եւս մեկ ուրախ օր պարգեւեցին երեխաներին` Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգում կազմակերպելով տոնական միջոցառում, որին մասնակցեց 500-ից ավելի երեխա: Անակնկալներով ու զվարճանքներով լի տոնական միջոցառման շրջանակներում եղան նկարչության, կավճանկարչության մրցույթներ, կազմակերպվեցին հետաքրքիր խաղեր ու այդ ամենն ուղեկցվեց ուրախ երգ ու պարով, որին մասնակցում էին նաեւ զվարճալի ծաղրածուներն ու մուլտֆիլմերի հերոսները: Մրցույթում լավագույնը ճանաչված աշխատանքների հեղինակներին արժանացրին մրցանակների: Երկու ժամ տեւած միջոցառման ընթացքում զբոսայգու կարուսելներն ու ատրակցիոն խաղերն աշխատեցին անվճար: Բացի դրանից միջոցառման կազմակերպիչները երեխաներին հյուրասիրեցին պաղպաղակով: Այս միջոցառումը, որ «Ռոստելեկոմն» իրականացնում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում, ընկերության նման երկրորդ միջոցառումն է` Մասիս քաղաքից հետո: «Կապանում երեխաները շատ ակտիվ մասնակցեցին միջոցառմանը, ինչը վկայում է, որ այստեղ նման միջոցառումներ հաճախակի են լինում, ասել է թե հասարակական կյանքը քաղաքում աշխույժ է», - ասաց ընկերության կոմերցիոն տնօրեն Սեդրակ Ղուշչյանը: Օրվա կապակցությամբ Կապանի եւս 2 զբոսայգում սկսել է գործել անվճար ինտերնետ կապ, ինչը քաղաքապետարանի հետ 2013 թ. կնքված հուշագրի շրջանակներում է: Հուշագրի համաձայն` քաղաքապետարանի համագործակցությունը «Ռոստելեկոմի» հետ կշարունակվի, եւ համատեղ միջոցառումները Կապանում շարունակական բնույթ կկրեն:

kapan.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34