Հեքիաթային քաշքշուկ եւ անորոշություն Մեղրուն առնչվող սուբվենցիոն ծրագրերի հաստատման գործում

22.04.2023 13:39
6155

Սյունիքի շուրջ տեղի ունեցող իրադարձություններում եւ քննարկումներում ի վերուստ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել եւ զբաղեցնում Մեղրու տարածաշրջանը…

Խորհրդային էպոխայի վերջին շրջանում նույնիսկ Հայաստանի կառավարությունն առանձին ծրագիր մշակեց Մեղրու շրջանի զարգացման վերաբերյալ՝ բազմաթիվ հարցերում ցուցաբերելով տարբերակված եւ առանձնահատուկ մոտեցում:

Վազգեն Սարգսյան սպարապետը, ով արդեն վարչապետ էր, Մեղրու հիմնախնդիրները լուծելու համար (նոր իրողությունները հաշվի առնելով) նոր ծրագրի մշակման խնդիր առաջադրեց, բայց նրա եղերական մահվամբ հարցը փակվեց, ու այլեւս Մեղրու խնդիրներին տարբերակված մոտեցում ցուցաբերելու հարցն առաջնահերթ չհամարվեց…

Թե շրջանում տարածքային ինչ քաղաքականություն վարվեց հետագա տարիներին՝ քննարկման առանձին նյութ է, որին հիմա չենք անդրադառնում:

Խոսքն այս անգամ ընթացիկ՝ 2023 թվականի համար Մեղրուն առնչվող սուբվենցիոն ծրագրերի հաստատման գործում ամիսներ շարունակ տեւող անբացատրելի քաշքշուկի մասին է:

Եթե դա լիներ զուտ բյուրոկրատական քաշքշուկ (պետական ապարատին բնորոշ), ապա չէինք զարմանա եւ տարակուսի, թեեւ գործընթացն ամենեւին էլ զերծ չէ բյուրոկրատական քաշքշուկից. 4-5 ամիս շարունակ ՀՀ քաղաքաշինության կոմիտեից ամեն  մի ծրագրի վերաբերյալ տարաբնույթ թղթեր են պահանջել եւ պահանջում: Եվ համայնքային իշխանությունը, որքան տեղյակ ենք, խնամքով ու պատասխանատվությամբ ներկայացնում է պահանջվող  փաստաթղթերը, հիմնավորումները, սակայն ծրագրերն այդպես էլ չեն հաստատվում ու կյանքի կոչվում:

Ի՞նչ ծրագրերի մասին է խոսքը:

Առաջինը. սահմանապահ եւ սահմանադուռ Նռնաձորում մանկապարտեզի կառուցում:

Երկրորդ. սահմանապահ Ալվանքում մանկապարտեզի վերակառուցում-նորոգում:

Երրորդ. Մեղրի քաղաքի շենքերից մեկի նկուղի նորոգում, որը (հարկ եղած դեպքում) ապաստարանի դեր կարող է խաղալ:

Չորրորդ. Լեհվազի ներգյուղական ճանապարհների բարեկարգում:

Հինգերորդ. Վանք եւ Կալեր ձգվող ճանապարհի սկզբնամասի կամրջի վերակառուցում, որն արդեն իսկ փլվում է՝ դժվարացնելով կամ անհնարին դարձնելով Կալերի ենթաշրջանի հետ տրանսպորտային  հաղորդակցությունը:

Երբ այդ հարցերով իրավասու մարդկանց հետ զրուցում ենք՝ առաջին իսկ հարցը, որ բարձրացնում են՝ հետեւյալն է. իսկ Սյունիքի մարզպետարանն ի՞նչ դիրքորոշում ունի ստեղծված իրավիճակում: Իսկապես: Հավաստի աղբյուրները կոնկրետ փաստերով համոզում են, որ մարզպետարանը նույնպես լրջորեն լծված է Մեղրուն առնչվող տվյալ հարցերի դրական լուծմանը, բայց նորից եւ կրկին արդյունք չկա:

Խնդրո առարկայի վերաբերյալ առավել հիմնավոր պատկերացում կազմելու համար այցելեցինք Մեղրի եւ հանդիպումներ ունեցանք տարբեր մարդկանց հետ:

Այդտեղ էլ երկու տխուր եւ մտահոգիչ պատճառ մատնանշեցին՝ հեքիաթային տվյալ քաշքշուկի խորքում ընկած, որին, անկեղծորեն, չենք ուզում հավատալ:

Առաջին. Մեղրու գործող համայնքապետն իշխող կուսակցությունից չէ: Եվ տեղական-բակային մասշտաբի ինչ-որ կուսակցականներ, նաեւ մարզկենտրոնից՝ խարդավանքների մեջ քանիցս դափնեպսակների արժանացած, ամեն ինչ անում են, որ վերոնշյալ ծրագրերը չհաստատվեն՝ համայնքապետին վարկաբեկելու համար:

Նաեւ մեզ օրինակ են բերում՝ մոտ 1,5 տարի պաշտոնավարող համայնքապետին հանրապետության գերատեսչություններից եւ ոչ մեկի ղեկավարը չի ընդունել եւ չի լսել մեղրեցու մտահոգությունները: Նույն այդ ղեկավարները նաեւ չեն այցելել Մեղրի (բացի պաշտպանության նախարարից, ով (հասկանալիորեն) այլ առաքելություն է ունեցել):

Մեր զրուցակից մեղրեցիները, մինչդեռ, շատ կուզենային, որ քաշքշուկի հիմքում գոնե վերոնշյալ-ենթադրյալ այդ պատճառը լիներ, քանզի երկրորդ ենթադրյալ պատճառը (ըստ մեղրեցիների) ուղղակի ցնցող է. Մեղրին ուշադրությունից դուրս թողնելու համակարգված-ուղղորդվող մոտեցման մասին է խոսքը (ինչ-որ հեռահար նպատակներով):

Ենթադրյալ երկրորդ պատճառն էլ քիչ համոզիչ է թվում առաջին հայացքից, քանզի Մեղրիում ունենք նախորդ տարիներին հաստատված եւ ներկայումս իրականացվող սուբվենցիոն ծրագրեր:

Լավ, ընդունենք, որ վերոնշյալ-ենթադրյալ երկու պատճառն էլ հիմնազուրկ են եւ պարզ հնարանք: Այդ դեպքում մեկ ուրիշ հարց է առաջ գալիս՝ իսկ ինչո՞ւ (այդ բոլորով հանդերձ) 4-5 ամիս շարունակ հանրապետության պատկան մարմինները չեն հաստատում Մեղրուն առնչվող սուբվենցիոն ծրագրերը, որոնցից յուրաքանչյուրը (ինչպես նշեցինք) չափազանց կարեւոր է տարածաշրջանի համար:

Խնդրո առարկայի վրա ենք հրավիրում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ու ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի ուշադրությունը:

Գնել Սանոսյանին առանձնապես չենք ճանաչում եւ դիմում ենք զուտ նրա պաշտոնի բերումով: Բայց Արմեն Ղուլարյանին վաղուց ենք ճանաչում եւ ճանաչում ենք դրական կողմերով, սյունիքյան խնդիրների հանդեպ  ընդգծված ուշադրությամբ  (վերջին անգամ նրա հետ մասնակցեցինք Շուռնուխի նոր բնակելիների հիմնարկեքին): Եվ ուրեմն՝ Արմեն Ղուլարյանից ակնկալում ենք հնարավորինս արագ ու հիմնավոր պարզաբանում՝ ինչո՞ւ 4-5  ամիս շարունակ չեն հաստատվում Մեղրուն առնչվող սուբվենցիոն ծրագրերը…

Այլապես Մեղրու տարածաշրջանում ավելի կթանձրանա անորոշությունը եւ նորանոր ասեկոսեներ ու ենթադրություններ կթեւածեն՝ մեր երկրի հարավային դարպասը, հայոց պետության լինելիության գլխավոր առհավատչյաններից մեկը հանդիսացող Մեղրին  թուլացնող ու մարդկանց հուսահատությունը բազմապատկող:

Օրերս Նիկոլ Փաշինյանից եւս մեկ անգամ լսեցինք, թե վերջին տարիներին քանի-քանի միլիարդ դրամ է ուղղվել Սյունիքի հիմնախնդիրների լուծմանը: Իհարկե, այստեղ՝ Սյունիքում, այնքան էլ համաձայն չեն այդ գումարները ծախսելու հասցեականության, առաջնահերթությունները որոշելու սկզբունքների հետ, ինչի մասին քանիցս բարձրաձայնել ենք: Բայց վարչապետի խոսքն առնվազն մի կարեւոր հանգամանք է հաստատում՝ սյունիքյան խնդիրների լուծման գործում գումարի խնդիր չկա:

Ավելի լավ: Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված այն քաշքշուկը, որ ստեղծվել է Մեղրուն առնչվող սուբվենցիոն ծրագրերի հաստատման գործում. փողը կա, հարցերի հրատապությունը համայնքային իշխանությունը որոշել է ու հիմնավորել, անհրաժեշտ  փաստաթղթերը ներկայացվել են պետական պատկան մարմիններ, տարածաշրջանի ռազմավարական նշանակությունն ակնհայտ է եւ ապացուցման կարիք չունի: Եվ ուրեմն՝ ինչո՞վ է բացատրվում այդ քաշքշուկը:

Խնդրո առարկայի վրա ենք հրավիրում նաեւ Սյունիքից Ազգային ժողովի պատգամավորների ուշադրությունը, գուցե նրա՞նք  խորամուխ լինեն մեղրեցիներին մտահոգող այդ հարցերի մեջ….

Սամվել Ալեքսանյան

Հ.Գ.

Կից ներկայացնում ենք Մ2 մայրուղուց դեպի Վանք-Կալեր ձգվող ավտոճանապարհի սկզբնամասի կամուրջը, որը, ինչպես նշեցինք, արդեն իսկ քանդվել է եւ դարձել դժվարանցանելի կամ գրեթե անանցանելի տրանսպորտային միջոցների համար:

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53