Հերթական խաղադաշտը բացվեց Շահումյան փողոցում

20.12.2025 18:44
579

Ամանորին ընդառաջ՝ հերթական գեղեցիկ և սպասված նվերն է մատուցվել երեխաներին։ Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, հանդիսավոր պայմաններում շահագործման է հանձնվել Շահումյան փողոցի թիվ 15, 17 և 19 բազմաբնակարան բնակելի շենքերի հարևանությամբ ֆուտբոլի և բասկետբոլի խաղադաշտը, որի բացման կարմիր ժապավենը կտրել են բակի երեխաները։

Բազմաֆունկցիոնալ մարզադաշտից զատ, այս խաղահրապարակը ևս ապահովված է մանկական խաղասարքերով, տաղավար-զրուցարանով, արտաքին լուսավորության ցանցով՝ բնակիչների արդյունավետ ժամանցը կազմակերպելու համար։

Համայնքի ղեկավարին ուղղված շնորհակալական խոսքերով են հանդես եկել նաև բնակիչները՝ գնահատելով կատարված աշխատանքները։

Ծրագրի հաջող իրականացման համար համայնքային բյուջեից խաղահրապարակի կառուցման համար հատկացվել է 22 146 000 ՀՀ դրամ/ Կապալառու՝ «Վիլաշին» ՍՊԸ/։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40