Հերթական խաղահրապարակի եւ մարզադաշտի բացումը Երկաթուղայինների փողոցում էր

19.07.2025 20:13
738

Շարունակելով բակային տարածքների բարեկարգման և նոր խաղահրապարակների կառուցման ծրագիրը համայնքային բյուջեի միջոցներով այս անգամ շահագործման է հանձնվել Երկաթուղայինների փողոցի թիվ 13 և թիվ 7,9 բազմաբնակարան բնակելի շենքերի հարևանությամբ գտնվող խաղահրապարակը, հանգստի գոտին և մարզադաշտը։

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի և թաղամասի համատիրության նախագահ Սեյրան Բաղդասարյանի օգնությամբ խորհրդանշական կարմիր ժապավենը կտրել են բակի երեխաները՝ ազդարարելով խաղահրապարակների պաշտոնական բացումը։

Երկար սպասված, կարևոր ու անհրաժեշտ նախաձեռնության համար համայնքի ղեկավարին շնորհակալական խոսքեր են հղել թաղամասի բնակիչները՝ գնահատելով նրա նվիրվածությունը, հետևողական աշխատանքը և ուշադրությունը համայնքային խնդիրների նկատմամբ։

Երկաթուղայինների փողոցի բնակիչներն այժմ ունեն մարզադաշտ և խաղահրապարակ․ մի հատվածում ռետինե ծածկով ֆուտբոլի դաշտն է՝ նախատեսված նաև բասկետբոլի համար, իսկ մյուս մասում խաղադահրապարակն է՝ նոր խաղասարքերով, նստարաններով, սալապատ ճեմուղիներով, տաղավարով, կանաչապատ գոտիով և լողավազանով:

Ծրագրերի հաջող իրականացման համար համայնքային բյուջեից խաղահրապարակի կառուցման համար հատկացվել է 24 մլն ՀՀ դրամ/Կապալառու՝ «Վիլաշին» ՍՊԸ/, իսկ մարզադաշտի նորոգման համար 16 մլն ՀՀ դրամ/Կապալառու՝ «Արմ Մեգա Գրուպ» ՍՊԸ/։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40