Հետևողականորեն կբարելավվեն զինծառայողների ծառայության պայմանները

29.08.2019 14:07
1229

Կառավարությունը հետևողականորեն գնալու է Զինված ուժերի զինծառայողների ծառայության պայմանները բարելավելու ուղղությամբ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարծիք հայտնելով, որ դա ակնհայտ է բոլորին:

«Մենք հետևողական քայլեր ենք անելու: Իհարկե, բոլոր դեպքերում միշտ պետք է առաջին հերթին այդ քայլերի արդյունավետությունը լինի մեր ամենակարևոր պայմանը: Եվ որոշումներ ընդունելիս պետք է գործնականում տեսնենք ինչ թերություններ են ի հայտ գալիս, որպեսզի շտկենք, որպեսզի լինի առավել արդյունավետ և՛ ծառայությունների պայմանների առումով, և՛ պետական բյուջեի միջոցները ծախսելու արդյունավետության իմաստով: Այնպես որ, համարձակ պետք է գնալ առաջ, լուծել խնդիրները, լուծումներից հետո վերադառնալ, համոզվել, որ մենք, իրոք, լուծել ենք խնդիրը, ոչ թե նոր խնդիրներ ենք առաջացրել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Վարչապետը:

Կառավարության նիստում ընդունվեց զինծառայողների վարձակալած բնակարանների ծրագրի պայմանների բարելավման նախագիծը, մինչ այս արդեն իսկ բարձրացվել են զինծառայողների աշխատավարձերը: Գործադիրը 5 մլրդ դրամ է հատկացրել նաև զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման նպատակով:      

«Շանթ Դաշինքի» թեկնածուների հանդիպումները Բեխում և Արամ Մանուկյան փողոցում

16.11.2026 22:54

Ադրբեջանում ձերբակալել են Դավիթ Իշխանյանի փաստաբան Էլչին Ամիրովին

16.11.2026 17:23

Հաջիևը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը տարածաշրջանային անվտանգության հարցում

16.11.2026 17:17

Հայաստանը՝ ընտրությունների շուրջ միջազգային առճակատման երկրների ցանկում․ Մեդվեդև

16.11.2026 17:08

ԱՄՆ-ում հաստատել են. Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին

16.11.2026 14:36

Սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

16.11.2026 14:13

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին․ ո՞վ է հովանավորում Գորիսում վխտող ավազակախմբին, ո՞վ է կոռուպցիոն այդ հանդեսի շահառուն

16.11.2026 12:48

Բեմահարթակում «Երևան» փողային նվագախումբն էր

16.11.2026 12:40

Ռուսաստանն ու Վրաստանը վերսկսում են ուղիղ երկխոսությունը հատուկ ներկայացուցիչների մակարդակով

16.11.2026 12:35

Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է 1-ին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը

16.11.2026 12:26

Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանի. Թևանյան

16.11.2026 12:07

Ադրբեջանի ներկայացուցիչները կժամանեն Հայաստան․սպասվում է քաղհասարակության նոր հանդիպումը

16.11.2026 11:55