Հետխորհրդային բոլոր երկրներից միայն ՀՀ-ում է, որ եկեղեցին ոչ մի գումար չի ստանում պետությունից․ Բագրատ Սրբազանն՝ արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ «հարկ վճարելու» հայտարարությանը

21.05.2024 20:37
688

Հետխորհրդային բոլոր երկրներից միայն ՀՀ-ում է, որ եկեղեցին ոչ մի գումար չի ստանում պետությունից։

Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում, արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը այն մասին, որ պետք է առաջիկայում քննարկել եկեղեցին հարկային դաշտային մտցնելու հարցը, հայտարարել է Բագրատ Սրբազանը։

«Հետխորհրդային բոլոր երկրներում մինչև այսօր էլ, պետությունը եկեղեցուն որոշակի մեծ թվով գումարներ վճարում է՝ ի հատուցումն խորհրդային ժամանակ կրած բոլոր զրկանքների։ 

Միակ եկեղեցին հայ եկեղեցին է, որ մի լումա անգամ չի ստացել իր իսկ ցանկությամբ, որպեսզի  պետությանը որևէ կերպով վնաս չհասցնի, հանձն առնելով բոլոր իր առաքելությունը, գործունեությունը, կարիքները հոգալ այսպես կոչված սեփական ջանքերով, առանց փորձելու բեռ լինել պետության վրա։

Հատուցման պահանջ պետք է դնել այս մարդկանց առջև։

19-րդ դարի եկեղեցիներ ունենք, որոնց բռնագրավված են, ավերակների են վերածված, հայ եկեղեցու գույքը, հոգևոր մշակութային արժեքները, եկեղեցիները  պետք է վերադարձվեն եկեղեցուն, այն տեսքով, ինչ տեսքով իրենք բռնագրավել են։

Մենք հարկերը վճարում ենք, որ դուք գնաք պարգևավճար ստանաք»,-հայտարարել է նա։

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40