Փաշինյանի թիմի անպատասխանատու մոտեցումը դժգոհություն առաջացրեց հայ հասարակության մի մասի մոտ, սակայն բողոքի ակցիաները կազմակերպված չեն Ռուսաստանի կողմից. ՌԴ ԱԳՆ

25.09.2023 20:16
724

Հայաստանի ղեկավարության անհետևողական դիրքորոշման արդյունքում, որը նախընտրեց խույս տալ և վազել դեպի Արևմուտք՝ Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ռիթմիկ աշխատանքի փոխարեն, 2020-2022 թվականների բարձր մակարդակով մի շարք եռակողմ համաձայնագրերի իրականացումը կանգ է առել։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Կորցվեց թանկարժեք ժամանակ, որի ընթացքում կարելի էր զգալի առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի համաձայնեցման, սահմանների սահմանազատման և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման առումով, ինչը կդառնար Հայաստանի համար անվտանգության լրացուցիչ գործոններ։ Հատկանշական է նաև, որ Եվրամիության հովանու ներքո անցկացված Պրահայի և Բրյուսելի հանդիպումներում Հայաստանի վարչապետը, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չի հիշել ղարաբաղցի հայերի իրավունքներն ու անվտանգությունը։ Այսօր մենք պաշտոնական Երևանի կողմից որևէ լուրջ շահագրգռվածություն չենք տեսնում Լեռնային Ղարաբաղում հրատապ խնդիրների լուծման հարցում», - ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ «Փաշինյանի թիմի նման անպատասխանատու մոտեցումն առաջացրել է հայ հասարակության մի մասի հասկանալի դժգոհությունը, որն արտահայտվել է ժողովրդական բողոքի ակցիաներով»։

«Իհարկե, այն պնդումները, թե դրանք ոգեշնչվել են Ռուսաստանից, իրականության հետ կապ չունեն։ Հայաստանի կառավարության ղեկավարը պետք է քաջ գիտակցի, որ Մոսկվան նման բաներով չի զբաղվում, ի տարբերություն Արևմուտքի, որը բավականին հմուտ է «գունավոր հեղափոխություններ» կազմակերպելու գործում, բայց տարօրինակ պատահականությամբ նախընտրեց չնկատել ցուցարարների հետապնդման բազմաթիվ փաստերը Երևանի իշխանությունների կողմից։ Միաժամանակ, ինչպես հայտնի է, ԱՄՆ դեսպանը սերտ կապեր է պահպանում ՀՀ իշխանության հետ։ Այս ֆոնին, ակնհայտորեն իշխանությունների դրդմամբ, հայաստանյան մամուլում ծավալվել է իսկական հակառուսական վակխանալիա։ Համոզված ենք, որ ՀՀ ղեկավարությունը մեծ սխալ է թույլ տալիս՝ միտումնավոր փորձելով քանդել Հայաստանի և Ռուսաստանի բազմաբնույթ ու դարավոր կապերը և երկիրը դարձնելով Արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի պատանդը։ Մենք վստահ ենք, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը նույնպես գիտակցում է դա», - ասվում է ՌԴ ԱԳՆ-ում:

aysor.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01