ՀՀԿ հայտարարությունը

17.11.2021 11:56
1113

ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, այն ներկայացնում ենք ստորև․ Օգտվելով Հայաստանի թուլամորթ և պարտվողական  իշխանությունների անճարակությունից՝ Ադրբեջանը հերթական ագրեսիան նախաձեռնեց Հայաստանի դեմ՝ փորձելով ապահովել Հայաստանի կապիտուլացման նոր փուլը։

2020 թվականի պատերազմական գործողություններից հետո քանիցս զգուշացրել էինք, որ այս իշխանությունը ոչ միայն տապալելու է Հայաստանի եւ Արցախի հետպատերազմյան վերականգնման հարցը, ժողովրդին մոլորեցնելու է խաղաղության նոր դարաշրջան բացելու կեղծ քարոզչությամբ, այլեւ նպաստելու է մեր հայրենիքը մաս-մաս հանձնելու գործընթացին: Ակնհայտ է, որ Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունը երկիրը կանգնեցրել է նոր արհավիրքի շեմին։ Հաշվի առնելիվ վերոնշյալը, ՀՀԿ Գործադիր մարմինը՝

• Պահանջում է գործող վարչակարգից` հանրությանը տրամադրել ամբողջական և ստույգ տեղեկություններ ինչպես ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակի, այնպես էլ գործադրված դիվանագիտական ջանքերի մասին:

• Պահանջում է դադարեցնել արկածախնդրությունը և լիարժեք, իրավական գործըթացի ամբողջական պահպանմամբ օգնության խնդրանքով անհապաղ դիմել Ռուսաստանի Դաշնությանը ՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995 թվականի պայմանագիրը (2010 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ արված փոփոփություններով):

• Իր լիակատար սատարումն է հայտնում ՀՀ զինված ուժերին։

• Իր խորին ցավակցություններն է հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին։

• Դիմում է իր միջազգային գործընկերներին` Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիան դատապարտելու եւ նրա նկատմամբ միջազգային պատժամիջոցներ կիրառելու հորդորով։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը համոզված է, որ Հայաստանը կործանումից հնարավոր է փրկել գործող անմեղսունակ իշխանությունների անհապաղ հրաժարականով։

ՀՀԿ Գործադիր մարմին

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40